Թրամփը կանգնած է «անհնար ռազմական գործողության և վատ գործարքի» միջև ընտրության առաջ. Իրանի ԻՀՊԿ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այժմ կանգնած է խիստ սահմանափակված ընտրության առաջ՝ Իրանի դեմ «անհնար ռազմական գործողության» և «վատ գործարքի» միջև, հաղորդում է Press TV-ն։
ԻՀՊԿ-ի հետախուզական կազմակերպությունը այս հայտարարությունն արել է կիրակի օրը, այն բանից հետո, երբ Իրանը ներկայացրել է համապարփակ առաջարկ, որն ուղղված է Իսլամական Հանրապետության դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի վերջնական դադարեցմանը։
«Իրանը Պենտագոնի համար շրջափակման վերջնաժամկետ է սահմանում։ Չինաստանը, Ռուսաստանը, Եվրոպան փոխում են իրենց տոնը Վաշինգտոնի նկատմամբ, Թրամփի պասիվ նամակը Կոնգրեսին, Իրանի բանակցային պայմանների ընդունումը։ Սա մեկնաբանելու միայն մեկ ձև կա. Թրամփը պետք է ընտրություն կատարի «անհնար ռազմական գործողության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ վատ գործարքի» միջև։ ԱՄՆ-ում որոշումների ընդունման հնարավորությունները նեղացել են», - նշվում է Իրանի ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ



