Հրաձգություն Ինդիանապոլիսում՝ ավարտական երեկոյից հետո․ մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում կիրակի վաղ առավոտյան ավարտական երեկոյից հետո կազմակերպված խնջույքի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը վիրավորվել են, հաղորդում է NBC News-ը։
Դեպքի վայր ժամանելով՝ ոստիկանները հայտնաբերել են հրազենային վնասվածքներով մեկ տուժածի։ Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է ստացած վնասվածքներից։ Ավելի ուշ Ինդիանապոլիսի ոստիկանությունը դիմել է Methodist հիվանդանոց՝ հաղորդում ստանալուց հետո, որ ևս երկու մարդ հրազենային վնասվածքներ են ստացել։
Քննիչները կարծում են, որ այդ վնասվածքները նույնպես կապված են եղել խնջույքի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետ։ Ընդհանուր առմամբ, NBC-ի 13News մասնաճյուղի տվյալներով, հրազենային վնասվածքներ են ստացել երեք մարդ։
Տուժածներից մեկը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, ևս մեկը ստացել է միջին ծանրության վնասվածքներ, իսկ չորրորդ մարդը վիրավորվել է տունը լքելու փորձի ժամանակ, հաղորդում է լրատվական ալիքը։
13News-ի տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել կարճաժամկետ վարձակալությամբ տրված տանը, որտեղ մեծ թվով դեռահասներ էին հավաքվել ավարտական երեկոյից հետո խնջույքի մասնակցելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



