Լայպցիգի կենտրոնում տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով զոհվել է 2 մարդ
PHOTOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լայպցիգի կենտրոնում երկուշաբթի տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է երկու մարդ, հայտնում է Bild-ը: Ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ:
Կասկածյալը ձերբակալված է: Լայպցիգի քաղաքապետ Բուրկհարդ Յունգը հայտարարել է, որ Լայպցիգի համար վտանգն այլևս չկա:
Bild-ի հաղորդմամբ՝ VW Tiago մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեծ արագությամբ ընթացել է Գրիմայշեշտրասե փողոցով: Բացի երկու զոհից, ևս երկու հոգի ծանր վնասվածքներ են ստացել:
«Վարորդը ձերբակալվել է, ավտոմեքենան առգրավվել և պատահարից կարճ ժամանակ անց և այլևս վտանգ չեն ներկայացնում: Արտակարգ ծառայությունները հայտարարել են մեծ թվով զոհերով զանգվածային պատահարի մասին, դեպքի վայրում մեծաքանակ ոստիկանական ուժեր են գտնվում»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:
Դեպքի վայրում են գտնվում ինը շտապօգնության ավտոմեքենաներ:
Հետիոտնային գոտու խանութները փակ են: Հաղորդվում է, որ ձերբակալության պահին հանցագործի մոտ նկատվել են հոգեկան անկայունության նշաններ:
Ոստիկանությունը լիովին շրջափակել է Գրիմայշեշտրասե փողոցը:
Հետևեք մեզ՝ այստեղ



