Բրազիլիայում միաշարժիչ օդանավը բախվել է բնակելի շենքի. զոհվել է երկու մարդ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրազիլիայի Բելու Օրիզոնտի քաղաքի հյուսիսարևելյան շրջանի Սիլվեյրա թաղամասում փոքր միաշարժիչ ինքնաթիռը բախվել է բնակելի շենքի, հայտնում է Globo-ն:
Ինքնաթիռը Մինաս Ժերայս նահանգի մայրաքաղաքի Պամպուլյա օդանավակայանից օդ է բարձրացել տեղական ժամանակով 12:16-ին:
Հրշեջ ծառայության տեղեկություններով՝ վթարի պահին օդանավում հինգ մարդ է եղել։ Օդաչուն և մեկ ուղևոր զոհվել են, ևս երեք մարդ վնասվածքներով տեղափոխվել է Ժուան XXIII-ի անվան հիվանդանոց:
Շենքի բնակիչներից ոչ ոք չի տուժել։
Հրշեջ ծառայությունը տարհանել է շենքի բոլոր բնակիչներին:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



