23-ամյա կինը կտրել է սիրեկանի մատը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճապոնիայի Օսակա քաղաքի 23-ամյա բնակչուհի Սաքի Սատոն դատարանի առաջ է կանգնել այն բանից հետո, երբ կտրել է իր սիրեցյալի մատը՝ փորձելով կանխել նրա հնարավոր ամուսնությունը մեկ այլ կնոջ հետ։ Կնոջը մեղադրանք է առաջադրվել ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար, հայտնում է Tokyo Reporter-ը։
Սատոն տղամարդու հետ ծանոթացել է 2020 թվականին, որից հետո նրանք սկսել են համատեղ ապրել։ Կինը, ըստ հետաքննության, սահմանափակել է նրա շփումները ընտանիքի և ընկերների հետ, վերցրել է նրա անձնագիրը և բանկային փաստաթղթերը, ինչպես նաև վերահսկել է նրա բջջային հեռախոսը։
Քննության տվյալներով՝ Սատոն առնվազն երեք անգամ բռնության է ենթարկել և խեղել իր սիրեցյալին։ Սկզբում նա կտրել է նրա պտուկները՝ ցանկանալով ստուգել տարածված կարծիքը, թե դրանք կարող են վերականգնվել։ Այնուհետև նա կտրել է տղամարդու մատնեմատը՝ համոզված լինելով, որ այդ կերպ նա չի կարողանա կրել այլ կնոջ կողմից նվիրած ամուսնական մատանի։
Դրա համար կինը նախապես կացին է գնել։ Տղամարդը, փորձելով նվազեցնել ցավը, քնաբեր դեղեր է ընդունել։ Երբ նա խնդրել է իրեն տեղափոխել հիվանդանոց, Սատոն հրաժարվել է՝ ասելով. «Ես այդքան ջանք եմ գործադրել մատը կտրելու համար, իսկ դու հիմա ուզում ես այն վերականգնել»։
Դատարանում նաև ներկայացվել է մեկ այլ դրվագ, որի ընթացքում Սատոն բութ առարկայով հարվածել է տղամարդուն՝ հայտարարելով, թե ցանկանում է, որ նա զգա այն ցավը, որն ինքը ապրել է կոսմետիկ միջամտության ժամանակ։
Մեղադրող կողմը պահանջել է Սատոյին դատապարտել վեց տարվա ազատազրկման։ Մինչդեռ պաշտպանական կողմը պնդում է, որ կինը պետք է արդարացվի, քանի որ տղամարդը, իրենց խոսքով, համաձայնություն է տվել իրեն հասցված վնասվածքներին։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



