Ադրբեջանցի փորձագետը Երևանում իր երկիրն անվանել է «միջին տերություն»
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Որպեսզի մեր տարածաշրջանն ունենա ռազմավարական ինքնավարություն, կարևոր է արտաքին ուժերի դերը։ Դրա մասին մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն- 2026» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Զաուր Շիրիևը։
Ըստ նրա՝ նրանք, ովքեր շահագրգռված են այս տարածաշրջանում նոր կարգի ձևավորմամբ, պետք է կենտրոնանան երեք երկրների վրա և նրանց միջև ստեղծեն փոխկախվածություն, այլ ոչ թե ապավինեն երրորդ կողմերին։
«Դա վերաբերում է Միացյալ Նահանգներին, եվրոպացիներին և մյուսներին։ Վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանը հասել է ռազմավարական ինքնավարության շնորհիվ իր որոշումների, ինչպես նաև ռեսուրսների և դաշնակցային հարաբերությունների։ Դաշնակից ասելով՝ ես նկատի ունեմ Թուրքիային։ Բայց արդյո՞ք նա կարող է ռազմավարական ինքնավարություն ապահովել ամբողջ տարածաշրջանի համար։ Դեռ ոչ։ Բայց եթե տարածաշրջանի մեկ երկիր սկսի ինքնավարություն ստանալ, դա կարող է տարածվել բոլոր երեք երկրների վրա»,- նշել է Շիրիևը։
Նա այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ղազախստանը, Ադրբեջանը և Թուրքիան, անվանել է «միջին տերություններ»։
Հետևեք մեզ՝ այստեղ



