Էմանուել Մակրոնի այցը Հայաստան ավարտվեց
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Հայաստան ավարտվեց։ Նրան Գյումրիից մինչև օդանավակայան ճանապարհեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ֆրանսիայի նախագահը Հայաստան էր ժամանել մայիսի 3-ին։ Մակրոնին դիմավորել էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Մակրոնը մասնակցել է Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Տեղի է ունեցել Փաշինյանի և Մակրոնի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը: Փաշինյանն ու Մակրոնը ստորագրել են ՀՀ Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հռչակագիրը։
Եվ վերջում՝ այսօր Գյումրիում տեղի է ունեցել «Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգը, որին մասնակցել են Մակրոնը, Փաշինյանը, Խաչատուրյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Հետևեք մեզ՝ այստեղ



