Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել պաշտոնական Երևանին
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել պաշտոնական Երևանին՝ «հայկական կողմի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ»։
Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտան հանձնել է Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանին։ Սարգսյանին այդ կապակցությամբ կանչել են Բելառուսի ԱԳՆ։
Բելառուսական կողմը նոտան հանձնելիս հայտարարել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Բելառուսի մասին նախընտրական պոպուլիզմ են և Հայաստանի ներքին խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու փորձ։
Ալեն Սիմոնյանը օրեր առաջ հայտարարել էր, որ «Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



