Մենք նախընտրում ենք Հորմուզի նեղուցը վերադարձնել նախապատերազմական վիճակին․ Ռուբիո
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք նախընտրում ենք Հորմուզի նեղուցը վերադարձնել նախապատերազմյան վիճակին, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Այսօր Իրանում գնաճը 70% է, իսկ նրանց արժույթը գտնվում է լիակատար և բացարձակ ազատ անկման մեջ։ Իրանի դեմ պատժամիջոցների շրջանցմանը նպաստող ցանկացած օտարերկրյա ֆինանսական հաստատություն կամ առևտրային կազմակերպություն կբախվի երկրորդական պատժամիջոցների հետ։
Այս կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները խելագար են։ ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական կարգավորման հնարավորություններ գոյություն ունեն, և Վաշինգտոնը շարունակում է ուսումնասիրել դրանք»,-նշել է նա։
Ռուբիոն նաև հայտարարել է, որ Լիբանանի կառավարության և Իսրայելի կառավարության միջև խնդիրներ չկան, և որ Իսրայելը Լիբանանում հողային որևէ պահանջ չի ներկայացրել։
Հետևեք մեզ՝ այստեղ



