Վթար. 24 ժամից ավելի ջուր չի լինի
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 6-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 7-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Հացավան, Աշոտավան, Շաքի գյուղերի և հարակից իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 6-ին ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի Խորենացու 136-236 տների, Սարի Թաղ 1-10 շարքերի, Սասունցի Դավթի 70/1-70/3 զույգ համարի շենքերի, Սարի Թաղ 1, 2, 3 փողոցների, Այգեստանի 9, 11 փողոցների, Օստրովսկի, Որմնադիրներ փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հետևեք մեզ՝ այստեղ



