Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Փորձագետները չեն բացառում, որ Թուրքիայի ուղղորդմամբ կրակահերթերը կուղղվեն դեպի Հալեպի քրիստոնեական թաղամասեր

INTERNATIONAL NEWS

Թուրքիան հայտնվել է փակուղային իրավիճակում: Սիրիական խնդրի հետ կապված Թուրքիայի հաշվարկները, ծրագրերը ձախողվում են, որը լրջորեն անհանգստացնում է Անկարային: Այս մասին  մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Ըստ նրա, այդ անհանգստությամբ պայմանավորված էլ Թուրքիան սկսել է հրետանային հա րվածներ հասցնել Սիրիայի քրդերի դիրքերին:

«Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի գործողությունները նաև շանտաժի տարրեր են  պարունակում: Սրանք քայլեր են` ուղղված ԱՄՆ-ի դեմ: Սրանով Թուրքիան փորձում է ցույց տալ ԱՄՆ-ին, որ Սիրիայի քրդերի հետ կապված տարաձայնություններ կան, բայց նույնիսկ ԱՄՆ-ի հետ չհամընկնող դիրքորոշումներ ունենալու պարագայում կարող է նման գործողությունների գնալ»,-ասաց Լևոն Հովսեփյանը:

Թուրքագետը նկատեց, որ Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումները չեն բխում Թուրքիայի շահերից: Մտավախություն կա, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են համաձայնության գալ Սիրիայի հարցի հետ կապված, և, այդ պարագայում, Թուրքիան կմնա խաղից դուրս:

«Ուստի Անկարան, տարբեր միջոցներ օգտագործելով, փորձում է ինչ-ինչ խնդիրներ լուծել: Առաջին քայլը Սիրիայի քրդերի դեմ հրետակոծություններն էին: Տեսնում ենք, որ  գնալով Թուրքիայի շուրջ օղակը սեղմվում է և նա կարող է անկանխատեսելի գործողությունների դիմել: Ի վերջո, Թուրքիան այս տարիների ընթացքում հսկայական ռեսուրսներ է ներդրել և հիմա ինքը ձախողման եզրին է: Անկարան երկընտրանքի առաջ է կանգնած: Կամ գնալ ցամաքային գործողությունների կամ սպասել: Երկուսի պարագայում էլ հետևանքները Թուրքիայի համար ծանր են»,-ավելացրեց թուրքագետը:

Սիրիայում կրակի դադարեցման մասին Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ձեռքբերված համաձայնությունը նմանվում է չար կատակի: Այս մասին նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Տեսնում ենք, որ թեժ մարտեր են տեղի ունենում Սիրիայում: ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան, ՌԴ-ն շարունակում են օդային ավիահարվածները, կառավարական ուժերը առաջ են շարժվում: Անկարան, Սաուդյան Արաբիան ակտիվություն են դրսևորում, հայտարել են, որ պատրաստ են ցամաքային գործողությունների, արդեն զորավարժություններ են տեղի ունենում: Այնպես որ, մեծ հաշվով կրակի դադարեցում չկա»,-ասաց արաբագետը:  

Սարգիս Գրիգորյանը նկատեց, որ այս իրավիճակում նաև դրական միտում է նկատվում: Այս զարացումները լույս են սփռում Սիրիայում տեղի ունեցող այն խորքային գործընթացների վրա, որոնք իրականում կան: «Ճիշտ է միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացել է «Իսլամական պետության» վրա, բայց այնտեղ կռվում են այնպիսի խմբավորումներ, որոնք չեն զիջում «Իսլամական պետությանը»: Այս վերջին զարգացումները դրդեցին, որ այդ ուժերի հետևում կանգնած Թուրքիան ու Սաուդյան Արաբիան ակտիվ հայտարարություններով հանդես գան և որոշակի քայլեր ձեռնարկեն: Պատմական չեն տեղեկությունները, որ Թուրքիայից մեծ քանակի զինամթերք է բերվում Սիրիա»,-ավելացրեց Սարգիս Գրիգորյանը:

Արաբագետն ընդգծեց, որ Թուրքիայի գործողությունների թիրախում հնարավոր է թիրախ դառնա նաև Սիրիայի հայկական համայնքը: Չի բացառվում, որ Թուրքիայի ուղղորդմամբ կրակահերթերն ուղղվեն դեպի Հալեպի քրիստոնեական թաղամասեր: 

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank