Գողության դեպք՝ Երևանում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 22-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 54-ամյա Հնազանդ Ք․-ն և հայտնել, որ տան իրերը տակնուվրա են արել և գողություն են կատարել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնած քրեական ոստիկաններին կինը հայտնել է, որ ժամը 09։30-ից մինչև 20։00-ն ընկած ժամանակահատվածում Վաչագան Բ․-ն, ով մոտ 5 ամիս իրականացրել է իրենց տան վերանորոգման աշխատանքները և որոշ ժամանակ մնացել է իրենց տանը՝ օգտվելով իրենց տանից բացակայելու հանգամանքից, հարմարեցված գործիքով, ինչպես նաև հնարավոր է կրկնօրինակած բանալիով բացել է իրենց տան դուռը, ապօրինի մուտք գործել ներս և ննջասենյակից գողացել է ոսկյա զարդեր, թվով 5 հատ բջջային հեռախոս և գումար՝ պատճառելով գույքային վնաս։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Երևանի քրեական ոստիկանները ձեռնարկված միջոցառումներով պարզել են, որ Վաչագան Բ․-ն հանդիսանում է Արմավիրի մարզի բնակիչ 46-ամյա Վաչագան Բ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ նրան, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով քրեական ոստիկանությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Հնազանդ Ք․-ն աշխատում է «Հիլ վուեստ հաուս» հյուրանոցում, որպես մաքրուհի։
Հետևեք մեզ՝ այստեղ



