Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


«Երևանում ականատես եղանք երեսպաշտության հերթական մաստեր կլասին». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի չորսին և հինգին Հայաստանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթաժողովը, որին մասնակցում էին չորս տասնյակից ավելի պետությունների և միջազգային կառույցների ղեկավարներ։ «Փաստացի սա մի իրադարձություն էր, որն ուներ ներքին և արտաքին պրոֆիլներ։ Առաջին՝ ներքաղաքական օրակարգում Նիկոլ Փաշինյանին հնարավորություն տալ հերթական անգամ ինքնահաստատվել, հասարակության շրջանում իր համար նոր դիվիդենտներ կուտակել. սա էլեկտորատի չկողմնորոշված որոշակի հատվածին դեպի իր կողմը կողմնորոշելու մի ցուցիչ էր։ Մյուս կողմից՝ Փաշինյանն ունի բավականին խառը, հակասական մոտեցումներ բոլոր հարցերի վերաբերյալ, ձախ ձեռքը չգիտի, թե աջ ձեռքը ինչ է անում, ինչը խոսում է այդ մարդու հեղհեղուկ և երերուն լինելու մասին։ Իսկ եվրոպական «գայլերի» համար դա նվեր է, որը նրանք պետք է ամեն կերպ ծառայեցնեն իրենց օրակարգերը հնարավորինս շատ արագ տիրաժավորելու նպատակով։ Հայաստանն իրենց համար նոր պլատֆորմ է, ոչ մի անգամ չեն կարողացել Հայաստանում նման տեսարաններ, կադրեր ստանալ, պտտվել փողոցներում, շփվել մարդկանց հետ։ Եթե Մոլդովայում, Ուկրաինայում, որոշ ժամանակ առաջ նաև Վրաստանում կարողանում էին նման տիպի տեսարաններ ստանալ, ապա Հայաստանն իրենց համար այս առումով նորություն էր։ Տարբեր երկրների պատվիրակությունների կազմերն էին բավականին ներկայացուցչական։ Նրանք իրենց օրակարգը Հայաստան էին բերել, Հայաստանից իրենց մեսիջները արտաքին համապատասխան վեկտորներին ուղղեցին։ Նրանք իրենց ասելիքն ուղղեցին համապատասխան կենտրոններին՝ ցույց տալով, որ Հայաստանը մեր հետ է, մեր ընկերն է, մեր կողքին կանգնած է։ Օրինակ՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկու, Բելառուսից Սվետլանա Տիխանովսկայայի Հայաստանում լինելու փաստը։ Վերջինիս կանչում են Հայաստան, որ նա ինչ-որ դասախոսություն կարդա ինչ-որ հարցի վերաբերյալ։ Բնականաբար, իր թեզերի հիմնական շեշտադրությունը լինելու էր հակառուսականությունը։ Հայաստանի ձեռամբ Ռուսաստանին մեր երկրից այդպիսի ուղերձներ հղեցին։ Այս երկու անհատները բառի բուն իմաստով Ռուսաստանի համար թշնամիներ են։ Իսկ Հայաստանի ղեկավարությունը ցույց է տալիս, որ այս մարդիկ իր համար ընդունելի կերպարներ են։ Իսկ նույն Զելենսկին 44-օրյա պատերազմի օրերին Ադրբեջանի դրոշներ էր Կիևում փակցնում, Ալիևի տեսանյութերն էին ուկրաինական հարթակներում տարածում, ոգևորվում, թե ինչ է տեղի ունենում Արցախում, ողջունում էին Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»։ Անցել է հինգվեց տարի, բայց մարդը չունի ինստիտուցիոնալ հիշողություն, որով կարողանա գնահատել իրավիճակը, դեպի հետ հայացք գցի, թե ինչ ճանապարհ է անցել։ Մաթևոսյանն է ասել, չէ, կովը հանդում հանգիստ արածում է, իսկ հորթին երեկ էին մորթել։ Դրա դասական արտացոլումը տեսանք մայիսի չորսին և հինգին՝ հայ ժողովրդի կարճ հիշողությամբ արտահայտված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արմեն Հովասափյանը, երբ անդրադառնում ենք Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած եվրոպական գագաթաժողովին և դրա հիմնական շեշտադրումներին։

Ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանը մեսիջ ուղարկեց իր ընտրազանգվածին։ «Սա իր համար շրջադարձային ու գերկարևոր էր։ Նա ցույց տվեց իր ընտրազանգված կոչվածին, թե՝ Հայաստանի քաղաքական դաշտի ուժեղ տղեն եմ, ինչ ուզեմ կանեմ, կողքիս կանգնած են ֆոն դեր Լայենի, Կոշտայի, Մակրոնի նման մարդիկ, որոնց հետ շատ ընկերական հարաբերություններ ունեմ, կարող եմ խոսել ամեն ինչի մասին։ Նաև Ալիևը տեսակապով ելույթ ունեցավ։ Նա բավականին կոշտ գնահատականներ էր հնչեցնում, թեման նորից տանում էր դեպի ադրբեջանական օրակարգ՝ հայտարարելով, որ «սեպարատիստներն» են գերեվարված Բաքվում։ Նա խոսքը վերջացրեց, իսկ Հայաստանից ծափահարեցին։ Նույն օրը, երբ Ստեփանակերտի Հայոց ցեղասպանության հուշարձանն էր քանդվել, վանդալիզմի հերթական դեպքն էր արձանագրվել, Ալիևը տեսակապով խոսում էր «քաղաքակիրթ, ժողովրդավար» Եվրոպայի ներկայացուցիչների հետ, և ոչ ոք չէր խոսում այն մասին, որ ընդամենը օրեր առաջ Ստեփանակերտի մայր տաճարն է քանդվել, հետո Ցեղասպանությանը նվիրված հուշարձանն է ավերվել, պղծվել, վանդալիզմի ենթարկվել Ստեփանակերտում։ Դրա մասին քար լռություն էր։ Բայց չէ որ մարդկության պատմության մեջ եվրոպական քաղաքակրթություն կոչվածը կարևոր նշանակություն է ունեցել, բացառապես քաղաքական շահերով չեն առաջնորդվել։ Մինչդեռ Երևանում ականատես եղանք երեսպաշտության հերթական մաստեր կլասին։ Սա ցույց տվեց, թե ինչպիսի աշխարհում ենք այսօր ապրում, թե ինչպիսի աշխարհակարգ է ներկայում հեգեմոնը, ովքեր են ղեկավարում մոլորակը, և ինչ արժեհամակարգերի կրողներն են դրանք։ Կամ Մակրոնի այն հայտարարությունը, որ մինչև 2018 թվականը եվրոպական երկրների ղեկավարները հնարավորություն չեն ունեցել Հայաստան այցելելու։ Այս հայտարարությունը ցույց է տալիս այդ մարդու անլրջության աստիճանը։ Նա ատոմային պետության ղեկավար է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, ի վերջո, Ֆրանսիայի ղեկավար, մի երկրի, որն ունեցել է պատմական ավանդույթներ, քաղաքական կուլտուրայի լուրջ ավանդույթներ ունեցող գերտերություն է, որը մարդկության պատմության մեջ իր ֆունդամենտալ դերն է ունեցել։ Այդ ժողովուրդը, քաղաքակրթությունը հետք է թողել մարդկության պատմության, քաղաքական պատմության մեջ։ Մարդկությանը Ֆրանսուա Միտերան, Շառլ դը Գոլ, Նապոլեոն Բոնապարտ, Լուի 12-րդ թագավոր տված ազգին ներկայացնում է Մակրոնը և նման տիպի ցնդաբանություն է ասում։ Նա չգիտի՞, որ Ֆրանսիայի երեք նախագահները՝ Ժակ Շիրակը, Ֆրանսուա Օլանդը և Նիկոլա Սարկոզին իրենց կառավարման տարիներին այցելել են Հայաստան»,-նշում է մեր զրուցակիցը։

Անցնող ութ տարին եվրոպական երկրներից ֆինանսական աջակցություն ստանալու մասին բազմաթիվ հայտարարությունների ենք ականատես եղել՝ ստորագրված փաստաթղթեր, խոստումներ, ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրեր։ Ընտրությունների շեմին առավել ևս ցանկացած խոստում աջակցություն է գործող իշխանություններին։ Ի դեպ, աջակցությունը ոչ միայն ենթատեքստերով էր, այլ ուղիղ. Մակրոնը հայտարարեց, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ «Երբ Փաշինյանն առաջին անգամ գնաց Բրյուսել, վերադառնալիս արդեն օդանավակայանում հայտարարում էր եվրոպական 250 միլիոնի աջակցության մասին։ Անցել է ութ տարի, եվրոպական աջակցության հետքը մեր շրջապատում, մեր պետության մեջ ինչ-որ պրոցեսի, նախագծի տեսքով չենք նկատել։ Խոսում էին նաև ԱՄՆ 320 միլիոն դոլար աջակցության մասին։ Դրանից ևս լուր չունենք։ Կասկածներ ունեմ, որ աջակցության այդ ծրագրերը ներքին օրակարգով ներքին խնդիրների, նաև նախընտրական օժանդակության համար օգտագործվող գումարներ են լինելու։ Ասում են՝ պետք է աջակցենք, որ Հայաստանը հիբրիդային պատերազմների դեմ պայքարի։ Ընդ որում՝ այսօր տեսնում ենք, որ այդ հիբրիդային կոչված պատերազմն այժմ իրենց ձեռամբ է իրականացվում՝ Հայաստանի ներքաղաքական օրակարգին ուղիղ կերպով միջամտելով։ Եվրոպական պաշտոնյաներն ուղիղ տեքստով աջակցում են Փաշինյանին։ Սա երեսպաշտություն է, անբարո վարքագիծ։ Մեր օրերում ականատես ենք լինում օրուել յան իրականությանը, այն է՝ բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշ կենդանիներ մի քիչ ավելի «հավասար» են։ Հիմա Մակրոնը կարող է ինչ-որ հարցով աջակցել Նիկոլ Փաշինյանին, բայց ցանկացած այլ երկրի ղեկավար չի կարող ասել, որ սատարում է Հայաստանի այս կամ այն ուժին։ Դա արդեն կլինի միջամտություն Հայաստանի ներքին օրակարգերին։ Սա է այս մարդկանց ժողովրդավարությունը, այս արժեքներով են նրանք փորձում տարածաշրջանում դառնալ գործոն, տարածաշրջանը ենթարկեցնել իրենց և, ըստ այդմ, լուծել իրենց համար ամենաառանցքային խնդիրը՝ տարածաշրջանը ամբողջովին հանել ռուսական ազդեցության գոտուց»,նկատում է քաղաքագետը։

Կրկին հիշեցնում է, իր խոսքով, ամենապարզ ճշմարտությունը։ «Այստեղ Արևմուտքն իր ամբողջ գործիքակազմն ու ասելիքն իրականացնելու է Թուրքիայի ձեռամբ։ Տարածաշրջանում Արևմուտքի միակ դեսպանորդը Թուրքիան է։ Արևմուտքի դեսպանորդը մեր հարավկովկասյան տարածաշրջանում և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում Թուրքիան է։ Պատահական չէ, որ Սերդար Քըլըչը ևս Հայաստանում էր, ասում էր՝ ինձ տանն եմ զգում, ես և Ռուբեն Ռուբինյանն ունենք նույն մտածելակերպը, նույն արժեհամակարգերի կրողներն ենք։ Ինձ թվում է՝ նա անկեղծացել էր։ Քըլըչը փորձառու, պրոֆեսիոնալ դիվանագետ է, Ռուբեն Ռուբինյանի տարիքի չափ դիվանագիտական ստաժ ունի, նա պատահական ոչինչ չի ասում։ Դրանք խոր, համապատասխան կետին խփող, համապատասխան ազդանշան հասցնող քայլեր են, թիրախներ։ Սա մեր իրականությունն է, մնացածը ծխածածկույթ է։ Համաձայնագրերի ստորագրումը գործընթացի արտաքին տեսքն է, իսկ բուն գործընթացը կատարվում է երեքչորս շերտ ներքևում։ Սա է, որ Հայաստանի քաղաքացին կա՛մ իրականում չի հասկանում, չի ընկալում, կա՛մ ամբողջությամբ կտրվել է իրականությունից, թմբիրի մեջ է և չի գիտակցում, թե Փաշինյանի, Աստված մի արասցե, վերընտրվելն ինչ հետևանքների, խոր ռազմավարական գլոբալ աղետների, անպատմելի պատմական խայտառակությունների, արժեհամակարգային քարուքանդի կարող է հանգեցնել»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia