ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 մայիսի). Արձանագրվել է հազվագյուտ տիեզերական երևույթ. «Փաստ»
LIFE«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Հայաստան, Բելառուս և Ռուսաստան՝ Ռադիոյի օր, Դանիա՝ Աղոթքի օր, Շոտլանդիա՝ Գարնան օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
951-ծնվել է բանաստեղծ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացին։
1893-ծնվել է հայ բժիշկ գիտնական Եղիշե Շեկ-Հովսեփյանը։
1928-ծնվել է կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը։
1984-վախճանվել է գրականագետ Գուրգեն Անտոնյանը։
1994-Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ներկայացուցիչները ստորագրել են Բիշքեկյան արձանագրությունը, որը կոչ էր անում դադարեցնել կրակը մայիսի 8-9-ին։
2004-Միացյալ Նահանգների «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հրապարակել է աշխարհի այն 16 երկրների ցանկը, որոնք անհատույց դրամական օժանդակություն պետք է ստանային 2004 թվականին՝ ամերիկյան կառավարության հատկացրած 1 միլիարդ դոլարի շրջանակներում։ Ընտրված երկրներից է եղել նաև Հայաստանը։
2007-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը ստորագրել է «Ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին» հրամանագիր, որով ներում է շնորհվել 18 անձի:
2018- Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի իր ելույթում հայտարարել է, որ մայիսի 8-ը հայտարարում է «ոչ աշխատանքային օր», և աջակիցներին կոչ է արել ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում:
2020- Տավուշի Ենոքավան գյուղի տարածքում «WWF Հայաստան» կազմակերպության տեղադրած տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։
ԱՇԽԱՐՀ
399 մ.թ.ա.-ծնվել է հին հույն փիլիսոփա Սոկրատեսը։
1104-խաչակիրները պարտություն են կրել Հարրանի ճակատամարտում։
1744-կայսրուհի Ելիզավետա Պետրովնան Ռուսաստանում արգելել է մահապատիժը։
1825-վախճանվել է իտալական ծագման ավստրիացի կոմպոզիտոր Անտոնիո Սալ յերին։
1832-Հունաստանը դարձել է անկախ թագավորություն։
1840-ծնվել է ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկին։
1861-Թեննեսի նահանգը որոշում է ընդունել անջատվել ԱՄՆ-ից։
1875-կնքվել է ռուս-ճապոնական պայմանագիրը, համաձայն որի, Կուրիլ յան կղզիները անցել են Ռուսաստանին Սախալին կղզու փոխարեն։
1895-Պետերբուրգում ֆիզիկոս և էլեկտրատեխնիկ Ալեքսանդր Պոպովը ցուցադրել է իր հայտնագործությունը՝ ռադիոն։
1915-գերմանական ՈՒ-20 սուզանավը գրոհել է անգլիական ուղևորատար «Լուզիտանիա» նավի վրա, զոհվել է 1198 մարդ։
1920-ստորագրվել է պայմանագիր ՌԽՖՍՀ-ի և անկախ Վրաստանի միջև։
1940-Մոսկվայի պետական համալսարանը սկսել է կրել Միխայիլ Լոմոնոսովի անունը։
1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռեյմսում ժամը 2։41-ին ստորագրվել է Գերմանիայի կապիտուլ յացիայի մասին արձանագրությունը։
1946-Տոկիոյում հիմնադրվել է «Տոկիոյի հեռուստակապի ընկերությունը», որը հետագայում վերանվանվել է «Սոնի» ընկերության։
1954-ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Անգլիան մերժել են ԽՍՀՄ-ի՝ ՆԱՏՕ մտնելու առաջարկը։
1960-Միխայիլ Տալը դարձել է շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն։
1966-վախճանվել է լեհ երգիծաբան, բանաստեղծ, աֆորիստ Ստանիսլավ Եժի Լեցը։
1984-Անդրեյ Սախարովը պարտադրաբար տարվել է Գորկու մարզային կլինիկական հիվանդանոց, որտեղ պահվել է 4 տարի։
2003-Երկիր մոլորակի բնակիչները դիտարկել են հազվագյուտ՝ հարյուրամյակում մի քանի անգամ հանդիպող տիեզերական երևույթ՝ Մերկուրիի շարժումը Երկրի և Արևի միջև։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



