Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատում Է երկիր ռուսական C-300 համալիրների ուղարկումը
INTERNATIONAL NEWSԻրանի զինված ուժերի գլխավոր շտաբը Sputnik գործակալությանը հաստատել Է փետրվարի 17-ին ռուսական C-300 համալիրների առաջին խմբաքանակի ուղարկումը երկիր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վաղը Ռուսաստանը Իրան կուղարկի C-300 համալիրների առաջին խմբաքանակը»,-հայտարարել Է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարի օգնական Մուստաֆա Այզադին:
Նրա խոսքով՝ Իրանը հույս ունի ՌԴ-ի հետ զարգացնել հարաբերությունները ռազմատեխնիկական համագործակցության (ՌՏՀ) բնագավառում: Պաշտպանության նախարարության աղբյուրը գործակալությանը հայտնել Է, որ իրանական նավահանգստում պլանավորվում Է անցկացնել համալիրների ընդունման հանդիսավոր արարողություն:
Ավելի վաղ տեղեկացված աղբյուրը Sputnik գործակալությանը հայտնել Էր, որ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը, որը ներկայում այցով գտնվում Է Ռուսաստանում, փետրվարի 17-ին կմասնակցի Իրան C-300 համալիրների առաջին խմբաքանակի՝ Իրան ուղարկման փակ արարողությանը:
Ենթադրվում Է, որ ռուսական զենիթահրթիռային համալիրներից բաղկացած բեռը Կասպից ծովով Իրան կուղարկվի Աստրախանի նավահանգիստներից մեկից:



