Yerevan, 17.July.2026,
00
:
00
BREAKING


Վիզաների ազատականացման խոստումները և փակ դռների իրականությունը

POLITICS

Երևանում անցկացվող եվրոպական բարձր մակարդակի հանդիպումների, վիզաների ազատականացման շուրջ հնչող հայտարարությունների և ինտեգրման գեղեցիկ խոսքերի ֆոնին իրական Հայաստանը շարունակում է ապրել բոլորովին այլ իրականության մեջ։ Այն, ինչ քաղաքական հարթակներում ներկայացվում է որպես առաջընթաց ու Եվրոպային մոտենալու քայլ, շարքային քաղաքացու համար վերածվել է անվերջ հերթերի, փակ համակարգերի և անորոշության փակ շղթայի։

Այսօր եվրոպական մի շարք երկրների դեսպանատներում և վիզային կենտրոններում հերթագրվելը գործնականում դարձել է գրեթե անհնար։ Past.am-ը այս խնդրին անդրադարձել էր դեռ անցյալ տարի, սակայն անցած 7–8 ամիսների ընթացքում իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլ ավելի է ծանրացել։ Մարդիկ շաբաթներով, երբեմն նույնիսկ ամիսներով փորձում են գրանցվել՝ «ժամ վերցնել», սակայն արդյունք չկա։ Կամ օրերով համակարգում ազատ ժամեր չեն բացվում, կամ բացվելու դեպքում դրանք սպառվում են բառացիորեն վայրկյանների ընթացքում։ Այդ ֆոնին միջնորդների շուկան, ինչպես միշտ, ակտիվ է՝ գործընթացը վերածելով լրացուցիչ ֆինանսական և հոգեբանական բեռի։

Ստացվում է աբսուրդային պատկեր․ պաշտոնական մակարդակում խոսվում է վիզաների ազատականացման մասին, սակայն տեխնիկապես և ֆիզիկապես քաղաքացին նույնիսկ վիզայի համար դիմելու հնարավորություն չունի։

Սա այլևս պարզապես անհարմարություն չէ, այլ համակարգային խնդիր, որը հարվածում է հենց այն քաղաքացիներին, որոնց անունից էլ ներկայացվում է տվյալ քաղաքականությունը։

Past.am-ի խմբագրությունը, փորձելով սեփական փորձով հասկանալ իրավիճակը, դեռ անցյալ ամռանն ու աշնանը մի քանի անգամ փորձել է հերթագրվել տարբեր դեսպանատներում և վիզային կենտրոններում։ Արդյունքը՝ զրո։ Նույն փորձը կրկնել ենք նաև վերջին օրերին՝ հաշվի առնելով, որ այդ ընթացքում ևս 1–2 դեսպանատուն վիզային գործընթացը պատվիրակել է վիզային կենտրոններին։ Սակայն պատկերը չի փոխվել․ հասանելի ժամեր կամ ընդհանրապես չկան, կամ բացվում են այնքան կարճ ժամանակով, որ գրանցվելը գրեթե անհնար է։ Սա այն նույն իրականությունն է, որին բախվում են հազարավոր քաղաքացիներ։

Միևնույն ժամանակ, մեր տեղեկություններով, խնդիրը փորձել է բարձրացնել նաև խորհրդարանական խմբակցություններից մեկը՝ փորձելով այլ հարթակներով պարզել իրավիճակը և նույնիսկ կազմակերպել հերթագրում։ Սակայն անգամ այդ մակարդակում արդյունքը էականորեն չի տարբերվել․ համակարգը շարունակում է մնալ փակ ու ծանրաբեռնված, իսկ գործընթացը՝ գրեթե անանցանելի։

Այս ամենը լուրջ հարց է առաջացնում․ ինչպե՞ս կարելի է խոսել վիզաների ազատականացման մասին, երբ նույնիսկ բազային տեխնիկական հասանելիությունն ապահովված չէ։ Եթե համակարգը չի կարող սպասարկել առկա պահանջարկը, եթե դեսպանատները չունեն բավարար ռեսուրսներ, եթե գործընթացը փակվում է հենց մուտքի փուլում, ապա ինչի՞ մասին են խոսում բարձր ամբիոններից։

Ավելին, այս հակասությունը հատկապես սուր է դառնում այս օրերին, երբ Երևանը հյուրընկալում է եվրոպական կարևոր միջոցառումներ, և հասարակության մեջ ձևավորվում է ակնկալիք, որ հարաբերությունները պետք է հեշտանան ոչ միայն քաղաքական, այլև գործնական մակարդակում։ Սակայն իրականում քաղաքացին բախվում է հակառակ պատկերի՝ ավելի փակ, ավելի բարդ և ավելի անանցանելի համակարգի։

Եվ այս հակասությունն արդեն դժվար է անտեսել։ Եթե վիզաների ազատականացումը հայտարարվում է որպես ռազմավարական նպատակ, ապա այն պետք է սկսվի ոչ թե գեղեցիկ հայտարարություններից, այլ իրական հասանելիությունից։ Մինչ այդ Եվրոպայի հետ «մոտեցման» մասին խոսքերը շատերի համար շարունակում են մնալ պարզապես ձևակերպումներ՝ փակ դռների ֆոնին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase Service