Հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի պետության անվտանգության մասին է․ Մհեր Ավետիսյան
BLOGՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ժողովուրդ ջան, մենք վերջապես պետք է հասկանանք, որ հայ-ռուսական հարաբերությունները դա գազի գնի, Ռուսաստանում պոմիդոր կամ ծիրան վաճառելու, մեծ հաշվով տնտեսության և լավ ապրելու մասին չի։ Հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի պետականության, սուվերենության, անկախության, Հայաստանի՝ որպես պետություն լինել-չլինելու մասին ա, հայ ժողովրդի անվտանգության մասին ա։ Հայ-ռուսական հարաբերությունները դա Հայաստանի պետության անվտանգության մասին ա։
Սա պետք ա հասկանային մեր էլիտաները՝ քաղաքական, որպեսզի բացատրեին մեր ժողովրդին, բայց, ցավոք սրտի, մեր քաղաքական էլիտաներն էլ սա չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ։ Բայց ամենացավալին էն ա, որ մեր քաղաքական էլիտաները, այն մարդիկ, ովքեր ուզում են լինել առաջնորդ և առաջնորդել պետությունն ու ժողովրդին, նաև չեն կարողանում հասկանալ, որ առաջնորդը պետք է առաջնորդի սեփական երկիրն ու ժողովրդին, այլ ոչ թե մտածի՝ տեսնենք ժողովրդին ի՞նչ ա դուր գալիս, այդպիսի բաներ ասենք, որ ժողովրդի սիրուն արժանանանք։
Իսկական առաջնորդը պետք ա ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ էդ ճշմարտությունը ժողովրդին տվյալ պահին դուր չի գալու, և ինքը ենթարկվելու ա քննադատությունների, հայհոյանքների։ Միևնույնն ա՝ ինքը պետք ա ճշմարտությունը ասի։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



