Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրշեջները, մարելով կրակը, տանը հայտնաբերել են տղայի կիսամոխրացած մարմին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մայիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցում՝ Ամառանոցային 1 տարածքում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ Երևանի հրշեջ-փրկարարական վարչության պետ Գրիգոր Գալստյանի, վարչության պետի տեղակալներ Զավեն Մելքոնյանի, Վահագն Ալավերդյանի և 7-րդ փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ։
Մինչ հրշեջների ժամանումը նշված հասցեի քարե շինության, այլ ոչ թե վագոն-տնակի, կրակի դեմ պայքարել են քաղաքացիներ, այդ թվում՝ ազգությամբ հնդիկներ։Հրշեջները կրակը մարելուց հետո ներսում հայտնաբերել են ազգությամբ հնդիկ երիտասարդ տղայի կիսամոխրացած մարմինը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Սարգսյանի և օրվա պատասխանատու հերթապահ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» «Տրանսգազ Երևան ԳԳՄ»-ի աշխատակիցները, իսկ տեղում արդեն պարզվել է, որ տունը, որտեղ տեղի է ունեցել հրդեհը, գազաֆիկացված չէ, և հրդեհն առաջացել է 3 կիլոգրամանոց գազաբալոնից, որը հայտնաբերվել է հրշեջների կողմից։
Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում «սպանություն /դժբախտ պատահար/» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է նշված տան սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ



