Yerevan, 31.August.2026,
00
:
00
BREAKING


Քարոզարշավից առաջ Խաչատուրյանը Փաշինյանին հաջողություն է մաղթել. «Ժողովրդավարությունը հաղթելու է»

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Տեղի է ունեցել  Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրությունում նշված է.

«Վարչապետը տեղեկացրել է, որ նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով մայիսի 8–ից կգտնվի արձակուրդում։ «Այն կընդհատվի միայն մայիսի 28-ին, որպեսզի պետական տոնի օրը որոշակի պարտականություններ ունեմ, այդ պարտականությունները կատարեմ և գուցե, նաև աշխատանքային ինչ-որ հարցեր լինեն այդ առիթով։ Բայց, ընդհանուր առմամբ, պլանավորում եմ քարոզարշավի մեջ լինել: Այսօր Կառավարության նիստում նաև ասացի, որ ամենակարևոր խնդիրն այն է, որ մենք ապահովենք մեր պետական ինստիտուտները, Հայաստանի քաղաքացիների ազատ կամքի արտահայտությունը և, իհարկե, քաղաքական գաղափարների և ասելիքի ազատ մրցակցությունը երկրում։

Դա ամենակարևոր բանն է, որպեսզի նաև ընտրությունների արդյունքներն արտահայտեն ժողովրդի կամքը, և իհարկե, նաև ընտրությունների և ժողովրդի կամքի վրա ապօրինի ազդեցության դեմ պայքար պետք է տեղի ունենա, որը մեր պետական ինստիտուտների գործառույթն է։ Իհարկե, մենք վերջին տարիներին ամեն ինչ արել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կարողությունները զարգանան, որպեսզի նաև այդ առումով արդյունավետ պայքար հնարավոր լինի մղել։ Ես համոզված եմ, որ մեր ինստիտուտները կկարողանան այդ գործառույթն իրականացնել, որպեսզի ամեն ինչ մնա բացառապես քաղաքական գաղափարների և ասելիքի մրցակցության դաշտում։

Եվ, իհարկե, նաև ուզում եմ Ձեզ նորից շնորհակալություն հայտնել այս ընթացքում բարեփոխումների ընթացքին աջակցություն ցուցաբերելու համար։ Կարծում եմ, որ բարեփոխումների ընթացքի և արդյունքների մասին հանրության գնահատականի հերթն է, և հանրությունը պետք է իր քվեարկությամբ գնահատական տա: Եվ մենք այս ընթացքում ամեն ինչ կանենք, որպեսզի մեր ժողովուրդը որոշումներ կայացնելու համար իրեն անհրաժեշտ հնարավորինս ամբողջական տեղեկատվություն ստանա, չնայած մինչև այս էլ այդ ուղղությամբ առավելագույն ենք արել»,– նշել է վարչապետ Փաշինյանը։

Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել տեղեկատվության համար և հավելել․ «Իհարկե, անհանգստություն բոլոր դեպքում կա, Կառավարության ղեկավարը և Կառավարության անդամների մի մասն արձակուրդ են գնում նախընտրական քարոզչության մասնակցելու համար, բայց դա մեր օրենքն է: Ես նոր Լատվիայի նախագահի հետ էի հանդիպում, նրան ներկայացրեցի, որ մեր օրենքով այդպես է նախատեսվում, մի փոքր զարմացավ, բայց մեր օրենքն է այդպես նախատեսում և Դուք առաջնորդվում եք օրենքով։

Իրականում ես վստահ եմ, որ Ձեր կողմից, Կառավարության կողմից, իշխանության կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի ընտրություններն անցնեն թափանցիկ, առանց որևէ խնդիրների և ընտրության արդյունքները կասկած չհարուցեն, որովհետև այս տարիների ընթացքում մեզ համար ամենամեծ փորձությունը միշտ եղել է ընտրությունը և վատ իրադարձությունները տեղի են ունեցել հենց ընտրությունների և հետընտրությունների ընթացքում։

2018 թվականից հետո բոլոր ընտրություններին կասկած չի եղել, բայց առանձնահատուկ ուզում եմ 2021 թվականը նշել, որովհետև արտահերթ էր, և Դուք այդ քայլն արեցիք, որպեսզի ժողովրդի վստահությունը ստանաք, և ժողովուրդը վստահեց Ձեզ։ Այս 5 տարիների ընթացքում ահռելի աշխատանք է կատարել Կառավարությունը, և այն հաջողությունները, որոնք կան, որոնք արձանագրված են զուտ նաև տնտեսական թվերով, ապացույցն են նրա, որ այդ բարեփոխումները ճիշտ ուղղությամբ են գնացել։

Մի հանգամանք կար, ես ուզում էի գիտական հոդված գրել, դրա ընթացքում եմ, բայց չի ստացվում, որ ավարտեմ։ Մի կարևոր փոփոխություն է տեղի ունեցել, պիտի խնդրեմ, որ Դուք էլ դրան առանձնահատուկ ուշադրություն դարձնեք ու ասեք՝ միգուցե ներկայացնեն։ Մեր պետության մեջ տեղի է ունեցել հանրային արդյունքի բաշխման փոփոխություն։ Եթե ժամանակին այդ հանրային արդյունքը ստեղծողների թիվը շատ փոքր էր, օրինակ՝ 40 մեծահարուստներ, հիմա այդ թիվն անգամներով, զրոներով ավելացել է, և դրա արդյունքում է, որ մարդիկ սկսել են և՛ լավ ապրել, և՛ գործարարությամբ զբաղվել, և՛ տնտեսության մեջ հաջողություն կա։ Դրա արդյունքում է, որ մեր երկրում անհավասարությունը պակասել է։

Ես սկսեցի խորանալ՝ պատճառն ի՞նչն է, շատ պրիմիտիվ է բացատրությունը, որովհետև օրենքներ են աշխատում, օրենքները հասանելի են: Բառ ենք մենք օգտագործում՝ ներառական, մեր տնտեսական քաղաքականության և ընդհանրապես երկրում վարվող քաղաքականության ներառականության մակարդակն է բարձրացել և հասանելի դարձել։ Երբ մեր ծրագրերն եմ նայում, այն ծրագրերը, որ Կառավարությունն է ներկայացնում, դրանց մեջ այդ գործոնը շատ կարևոր է, և դրանով է պայմանավորված նաև ժողովրդի վերաբերմունքը։

Մոտավորապես 50 հազար բնակարան է կառուցվում՝ վերջին երկու տարում 1 մլն քառակուսի մետրից ավելի։ Խորհրդային Միությունում, երբ կառուցում էին 700-800 հազար քմ, դա համարվում էր մեծ հաջողություն։ 1 մլն-ից ավելի և դրան մասնակցում է ոչ միայն պետությունը, այլ մարդիկ՝ պետության օգնությամբ, իսկ Խորհրդային Միությունում պետությունն էր կառուցում։

Եվ երբ խոսում էինք հիպոթեքային վարկերի, 16 միլիոնի ծրագրերի մասին, եկեք սա ներկայացնենք, մարդիկ իրենց առօրյա կյանքում դա տեսնում են, այդ հնարավորությունն են տեսնում։ Եվ ես վստահություն ունեմ, որ հետագայում էլ պետության քաղաքականությունը պետք կլինի նրանում, որ իր քաղաքացին իր երկրին, իր իշխանությանը վստահի, իր պետությանը հավատա։

Եվ այն, ինչ Դուք, Ձեր Կառավարությունն իրականացնում եք որպես քաղաքականություն, հենց դրան է միտված, որ մենք կարողանանք մեր պետությունը հարգել։ Ես նորից եմ կրկնում, չեմ կասկածում, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ընտրություններն անցնեն անխոցելի, բարձր մակարդակով, վստահելի: Բայց ես նաև ցանկանում եմ, որ ընտրության մասնակից կողմերը նույն կերպ վերաբերվեն, և նաև բոլորս հասկանանք՝ Հայաստանի Հանրապետությունում օրենքը կա և ոչ ոք օրենքից դուրս չէ, և ընտրական, և ոչ ընտրական պրոցեսներում, եթե խախտումներ են տեղի ունենում, դրանք պետք է պատժվեն։

Միայն այս դեպքում է, որ մենք հաջողություն կունենանք, սա մեր անձնական հարաբերությունները չեն, սա պետություն է, և պետության մեջ պետք է գործի օրենքը, Սահմանադրությունը։ Հիմա հերթական հինգ տարվա ապագային միտված ծրագրերի ներկայացման հնարավորություն է, թող ներկայացնեն, ժողովուրդը գնահատի և այդ դեպքում ոչ մի կասկած էլ չի հարուցվի, որ ինչ-որ մի տեղ մեկը սխալ է արել, մեկը չարաշահել է կամ չի չարաշահել։

Ես, իհարկե, ինչպես նաև Դուք, անհանգստություն ունենք, որ կփորձեն իհարկե դա անել, բայց մեր պետական ինստիտուտների կայացվածության մակարդակը, եթե 2021 թվականի հետ համեմատենք ու հիմա, անհամեմատ որակյալ են դարձել, անհամեմատ տիրապետում են իրավիճակին։ Դա մեր առօրյա աչքով էլ ենք տեսնում, իհարկե, դեռևս շատ բաներ ունենք անելու, այդ բարեփոխում հասկացողությունն անընդհատ է, մեր կյանքում ամեն օր է, եթե մենք ամեն օր չսովորենք, չբարեփոխվենք, մի օր էլ պարզվելու է, որ մնացել ենք նույնը, ոչինչ էլ չենք փոխել։

Ես հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ որպես Կառավարության, պետության ղեկավարի՝ ընտրությունները հաջող կազմակերպելու համար, նաև Ձեզ՝ որպես քաղաքական թիմի ղեկավար ընտրական պրոցեսներում։ Նաև հաջողություններ եմ մաղթում բոլոր այն կուսակցություններին, որոնք իրականում օրենքի շրջանակներում կշարժվեն: Եվ այդ հաջողությունները մաղթում եմ այն պատճառով, որ ես վստահ եմ՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը հաղթելու է, և սա կլինի մեր ժողովրդավարության հաղթանակը»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity