Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը: Մրցաշարի վերջին օրը՝ այսօր, Հայաստանի հավաքականի կազմից մեդալների համար պայքարի մեջ կմտնեն ծանր քաշային կարգերի մեր երկու ներկայացուցիչները, որով կեզրափակվեն մեր ընտրանու ելույթներն այս ստուգատեսում:
Երևանի ժամանակով 12:00-ին մրցահարթակ դուրս կգա 110 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը: Ավելի ուշ՝ ժամը 15:00-ին, իր ուժերը կչափի +110 կգ քաշային գերծանրքաշային Գագիկ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ մրցումային նախավերջին օրը Հայաստանի կանանց հավաքականի անդամ Էմմա Պողոսյանը (86 կգ) երկամարտի 253 կգ արդյունքով դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Տղամարդկանց 94 կգ քաշայինների պայքարում էլ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում արժանացել էր փոքր բրոնզե մեդալի, սակայն հրումում զրո էր ստացել և մնացել առանց երկամարտի արդյունքի:
Հետևեք մեզ՝ այստեղ



