Մոտ 600․000 հայաստանցի աղքատ է, հացի խնդրով է ապրում․ Նարեկ Կարապետյան
POLITICS«8 տարի առաջ ժողովրդի միաձայն աջակցությամբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ՝ այն հույսով, որ բարեկեցություն է բերելու, խաղաղություն Հայաստանին և Արցախին։ 8 տարվա ընթացքում նա խոստացել է, որ մարդիկ սկսելու են լավ ապրել և անվտանգ։ Անցել է 8 տարի, գրեթե բան չի փոխվել, միայն մեր երկիրն է փոքրացել»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո շահել է միայն մի խմբակ՝ ՔՊ-ն, իսկ մարդիկ ինչին հասել են, հասել են իրենց աշխատանքի շնորհիվ, պետությունը դրանում որևէ մասնակցություն չունի։
«Ամեն 5-րդ հայաստանցի ապրում է աղքատության մեջ։ Սա պաշտոնական տվյալ է։ Ստացվում է՝ մոտ 600․000 հայաստանցի աղքատ է, հացի խնդրով է ապրում»,- ընդգծել է Կարապետյանը։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



