«Մայր Հայաստան» հուշակոթողի մոտ «Ուժեղ Հայաստանը» կամփոփի քարոզարշավի առաջին օրը
SOCIETYԱյսօր՝ մայիսի 8-ին, Ազգային ժողովի մոտ տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների մամուլի ասուլիսը՝ որով տրվեց դաշինքի նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։
Ճեպազրույցի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը խոսեց երկրում փոփոխությունների սուր անհրաժեշտության մասին և ընդգծեց, որ այդ փոփոխությունները կարող են կյանքի կոչվել միայն «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Ասուլիսի ավարտից հետո մեկնարկեց իրազեկման քայլերթը։
Այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 19.00, Երևանի Հաղթանակ զբոսայգում՝ «Մայր Հայաստան» հուշակոթողի մոտ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը կամփոփի քարոզարշավի առաջին օրը՝ մեծ հանրահավաքով։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



