Եվրամիությունը կարող է միջամտել ՀՀ ընտրություններին․ Ռուսաստանի ԱԳՆ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական լրատվամիջոցները վաղ առավոտից անդրադառնում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, ըստ որի՝ Եվրոպական միությունը կարող է փորձել միջամտել Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ կիրառելով «մոլդովական սցենար»։
ՌԴ ԱԳՆ-ի գնահատմամբ՝ Եվրամիությունը կարող է օգտագործել նույն մեխանիզմներն ու տեխնոլոգիաները, որոնք, ըստ Մոսկվայի, կիրառվել են նախորդ ընտրական գործընթացներում Մոլդովաում։ Ռուսական կողմի պնդմամբ՝ այդ գործիքները ներառում են տարբեր միջազգային առաքելությունների և «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի» խմբերի ներգրավում։
ՌԴ ԱԳՆ-ն, որի մեկնաբանությունը մեջբերում են «Известия»-ն և այլ ռուսական աղբյուրներ, նշել է, որ Եվրամիության ներգրավվածությունը ընտրական գործընթացներում կարող է դիտվել որպես արտաքին ազդեցության փորձ։
Միաժամանակ Մոսկվան հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է «ուժեղ, կայուն և ինքնիշխան Հայաստանով», որը կարող է ինքնուրույն որոշել իր քաղաքական զարգացման ուղին։
Հետևեք մեզ՝ այստեղ



