Ես չգիտեմ թե որտեղ է «Australian Open » մրցաշարի իմ գավաթը. Քերբեռ
SPORTԱվստրալիայի թենիսի բաց առաջնության հաղթող, գերմանացի Անժելիկա Քերբեռը խոստովանել է, որ դեռ չի ստացել իր գավաթը:«Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում sport.ru կայքը:
«Australian Open » մրցաշարի եզրափակչում նա հաղթել է ամերիկուհի Սերենա Ուիլիամսին 6:4, 3:6, 6:4 հաշվով:
« Իմ գավաթը ինչ-որ տեղ է: Միգուցե ինքնաթիռում կամ նավի վրա: Ես չգիտեմ: Այն կշռում է 10 կգ և այդ իսկ պատճառով, ես որոշեցի չվերցնել այն ինձ հետ, որպես ձեռքի ուղեբեռ: Ես ունեմ համար, որով հնարավոր է հետևել գավաթի շարժին, սակայն դեռ ժամանակ չեմ ունեցել զբաղվել դրանով: Հուսով եմ, մոտ օրերս ես վերջապես կստանամ գավաթը» -նշել է թենիսիստուհին:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
4
Idram Becomes a Partner of “Little Mher”
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



