Նույնիսկ քաղցկեղ․ ԱՀԿ փորձագետը զգուշացնում է մարմելադի վտանգների մասին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սինթետիկ գունանյութեր, համեմունքներ և կոնսերվանտներ պարունակող մարմելադը կարող է պոտենցիալ վտանգավոր լինեl կյանքի համար: Այն կարող է լուրջ հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի պատճառ դառնալ, Abzats-ին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետ և Ռուսաստանի հանրային առողջության ասոցիացիայի նախագահ Անդրեյ Դեմինը։
Մասնագետը ընդգծել է, որ նման ապրանքների մեծ մասը կարող է դասակարգվել որպես «արագ սնունդ»: Նման ապրանքների սպառումը, ըստ մասնագետի, կարող է հանգեցնել ճարպակալման, ստամոքս-աղիքային հիվանդությունների, ալերգիկ ռեակցիաների և, ամենավատ դեպքերում, քաղցկեղի։
Մասնագետը մեջբերել է ազդեցիկ տվյալներ. 2023 թվականին անցկացվել է մարմելադի 30 ապրանքանիշի վերլուծություն, և դրանցից միայն ութը համապատասխանում էին օրենքին և «Ռոսկաչեստվոյի» կողմից սահմանված ավելի բարձր չափանիշներին: Կազմակերպությունն ինքն է խորհուրդ տալիս, որ ապրանքները զերծ լինեն «որևէ քիմիական նյութից» և նվազեցվի շաքարի պարունակությունը, որը «հսկայական» է։
Դեմինը կոչ է արել «Ռոսպոտրեբնադզորին» ավելի ակտիվորեն վերահսկել սննդամթերքի, մասնավորապես՝ ներմուծված մարմելադի տեխնոլոգիան, որակը և անվտանգությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ



