Ձերբակալվել են խուլիգանություն կատարած և Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածած անձինք
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում խուլիգանություն կատարած անձանց։
«Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող նախկին «Հայրենիք» կինոթատրոնի շենքի պատին՝ 9 քմ չափով փակցված է եղել կուսակցություններից մեկի գովազդային պաստառը, ինչը չի համապատասխանել գովազդի մասին օրենքի չափանիշներին։
Մայիսի 7-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի առևտրի ծառայության և գովազդի բաժնի մասնագետները փորձել են ապամոնտաժել պաստառը, ինչի ընթացքում շենքի սեփականատերը երկու անձանց հետ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հնչեցրել են հայհոյանքներ, հարվածներ հասցրել վարչական շրջանի աշխատակիցներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների անհետաձգելի ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ 67 և 50-ամյա տղամարդիկ հայտնաբերվել և ձերբակալվել են, իսկ 29-ամյա երիտասարդը ինքնակամ ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Շենգավիթ վարչական շրջանում ապօրինի տեղադրված քարոզչական պաստառի ապամոնտաժման ընթացքում ծեծի են ենթարկվել վարչական շրջանի ղեկավարի աշխատակիցները։ Նրանցից մեկը գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Քաղաքային իշխանությունը հայտարարում է, որ միջադեպը կապված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ թույլատրելի չափը գերազանցող պաստառի ապամոնտաժման հետ, իսկ իրավապահներն արդեն պարզում են դեպքի հանգամանքները։ Այս մասին տեղեկացրել էր Երևամի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



