Արցախի ժողովուրդն ունի իր հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք. Էդմոն Մարուքյան
BLOGԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Վերջին բանը, որն առաջարկել եմ Նիկոլ Փաշինյանին, և որի հետ նա չի համաձայնել, եղել է այն, որ 2023 թ. սեպտեմբերի 19-ից օրեր անց առաջարկել եմ ստեղծել նախարարություն, որը կզբաղվեր փախստականների և ինտեգրացիայի հարցերով, որպեսզի մարդկանց խնդիրները «մեկ պատուհանի» սկզբունքով լուծվեին՝ բնակարանի, կեցության, տարբեր երկրներից ստացվող օգնության բաշխման և այլ հարցեր։ Այդ դեպքում ամբողջ աշխարհը կտեսներ, որ մենք ունենք նման նախարարություն, և նաև միջազգային աջակցություն կստանայինք։
Այդ ճանապարհով եթե գնային, մենք այսօր արցախցիների խնդիրների մեծ մասն արդեն լուծած կլինեինք։ Երեք տարի է անցել, դա չի արվել, որոշվել է ցրել թեման, եկող հոսքի խնդիրները տարալուծել պետական բոլոր ինստիտուտների մեջ, որ չերևա։ Միջազգային հանրությունը չի էլ ֆիքսել, որ մեր երկրում 150.000 փախստական կա։



