Մերկելը հանդես Է եկել սիրիա-թուրքական սահմանի երկայնքով թռիչքազերծ գոտու ստեղծման օգտին
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես Է եկել սիրիա-թուրքական սահմանի երկայնքով թռիչքազերծ գոտու ստեղծման օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա փետրվարի 17-ին հայտարարել Է Բեռլինում Շրի Լանկայի նախագահի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
«Հալեպի ու նրա արավարձանների մարդկանց համար լավ կլիներ թռիչքազերծ գոտու պես մի բան ստեղծել թուրքական սահմանի երկայնքով»,- ասել Է Մերկելը:
Կանցլերը նաեւ պնդել Է, որ Ռուսաստանի եւ Բաշար Ասադի զորքերի ավիահարվածները «չեն համապատասխանում դեկտեմբերին ՄԱԿ-ի ընդունած բանաձեւի ոգուն, եւ, այդպիսով, բռնության նվազեցմանն ուղղված ջանքերին», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



