Եվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի դաշինքի գործունեության համար՝ չնայած Իրանի դեմ պատերազմի շուրջ ԱՄՆ նախագահի հետ աճող տարաձայնություններին:
‹‹Արմենպրես››-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ մեջբերելով Գերմանիայի կանցլերի հայտարարությունը:
«Մենք իսկապես պատրաստ ենք այս դաշինքը կենդանի պահել ապագայի համար: Մենք գիտենք, որ կան որոշ տարաձայնություններ։ Մենք գիտենք, որ բոլորս տեսնում ենք մարտահրավերներ, բայց մեր վերջնական նպատակն է վերջ դնել այս հակամարտությանը և երաշխավորել, որ Իրանը չի կարողանա արտադրել միջուկային զենք»,- ասել է Մերցը Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ մամուլի ասուլիսում։
Նա հավելել է, որ այս նպատակը Ամերիկայի և Եվրոպայի միջև ընդհանուր է։
Հետևեք մեզ՝ այստեղ



