Վրաստանը ՌԴ-ից ԷլեկտրաԷներգիա կգնի Աբխազիայի դեֆիցիտը լրացնելու համար
INTERNATIONAL NEWSՎրաստանը որոշում Է ընդունել լրացուցիչ ծավալի ԷլեկտրաԷներգիա գնել Ռուսաստանից, որպեսզի վերացնի դրա սուր դեֆիցիտն Աբխազիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
Փետրվարի 12-ին Կալաձեն լրագրողներին հայտարարել Էր, որ «ԻնգուրիՀԷԿ»-ի ջրամբարում ջրի մակարդակի ընկնելու պատճառով աբխազական կողմին ԷլեկտրաԷներգիայի մատակարարումների դադարեցման վտանգ Է ստեղծվել:
«ԻնգուրիՀԷԿ»-ը՝ ամենախոշոր հիդրոԷլեկտրակայանը Կովկասում, կառուցվել Է 1970-ական թվականներին: Ներկայում ձեռնարկության սահմանված հզորությունը 1300 մեգավատ Է, ինչը ծածկում Է Վրաստանի ԷլեկտրաԷներգիայի պահանջմունքի կեսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



