Ռուբիոն և Ուիթքոֆը հանդիպել են Կատարի վարչապետի հետ՝ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելու համար
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հանդիպել են Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանիի հետ։ Կողմերը քննարկել են Իրանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու հնարավորությունը, հաղորդել է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ Axios-ի՝ հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 9-ին Մայամիում, Ֆլորիդա։ Կողմերը կենտրոնացել են պատերազմը դադարեցնելու համար փոխըմբռնման հուշագրի ուղի գտնելու վրա, նշել է Axios-ը։ Իր աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն դեռևս չի ստացել Իրանից պատասխան իր առաջարկած հուշագրի նախագծի վերաբերյալ։
Ըստ պորտալի աղբյուրների՝ Կատարը, Պակիստանը, Եգիպտոսը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան «աշխատում են համատեղ՝ համաձայնագիրը առաջ մղելու համար»։ Axios-ը հաղորդում է, որ միջնորդները կոչ են անում երկու կողմերին էլ թուլացնել լարվածությունը և կենտրոնանալ համաձայնագրի հասնելու վրա։
Ավելի վաղ Ուիթքոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները Իրանի հետ բանակցություններ են վարել Պակիստանում, սակայն այն արդյունք չի տվել։
Հետևեք մեզ՝ այստեղ



