Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Յուվենտուսը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Լեչեի» նկատմամբ
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի առաջնության 36-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ վտանգավոր գոտում գտնվող «Լեչեի» նկատմամբ (1-0):
Հանդիպման միակ և հաղթական գոլը խաղի հենց մեկնարկում՝ 1-ին րոպեին, Անդրեա Կամբիազոյի փոխանցումից հետո հեղինակեց Դուշան Վլահովիչը: Հատկանշական է, որ հանդիպման ընթացքում թուրինյան ակումբի ևս երկու գոլ չեղարկվեց մրցավարների կողմից՝ խաղից դուրս վիճակի պատճառով:
Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» վաստակեց 68 միավոր և ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում: «Լեչեն» իր ակտիվում ունի 32 միավոր և զբաղեցնում է 17-րդ տեղը՝ շարունակելով պայքարը Ա Սերիայում տեղը պահպանելու համար:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



