Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի օրվա հանդիպումները
SPORTՉեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում փետրվարի 17-ին Մադրիդի «Ռեալ»-ը Հռոմում կհյուրընկալվի «Ռոմա»-ին, իսկ Գերմանիայի փոխչեմպիոն «Վոլֆսբուրգ»-ը մրցակցի դաշտում ուժերը կչափի բելգիական «Գենտ»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռոմա»-«Ռեալ Մադրիդ» խաղում ֆավորիտը իսպանական թիմն է: Իսպանացիները 16 միավորով գլխավորում են «A» խմբի մրցաշարային աղյուսակը: Չեմպիոնների Լիգայի շրջանակներում անցկացրած 6 խաղերից 5-ը իսպանացիները ավարտել է հաղթանակով եւ միայն մեկը՝ ոչ ոքի արդյունքով: 2016 թ-ին անցկացրած 7 հանդիպումներում եւս ոչ մի պարտություն չեն կրել:
«Ռոմա»-ն Չեմպիոնների լիգայի անցած փուլերում վաստակած 6 միավորով «E» խմբի երկրորդ հորիզոնականում է: Չեմպիոնների լիգայի անցած խաղերից միայն 1-ում է հաղթանակ տոնել, 3-ն ավարտել է ոչ ոքիով, 2-ը՝ պարտությամբ: Այդուհանդերձ, իտալական թիմն այս տարի բավական լավ է մեկնարկել եւ անցկացրած 8 խաղերից 4-ում խաղը վստահորեն ավարտել է իր օգտին: Պարտվել է միայն մեկ խաղում:
«Գենտ» - «Վոլֆսբուրգ» խաղում թիմերը գրեթե հավասարազոր մրցակիցներ են համարվում: Չեմպրոնների լիգայի նախորդ մրցաշրջաններում «B» խմբի առաջատար «Վոլֆսբուրգ»-ը վաստակել է 12 միավոր: Անցկացրած 6 խաղերից 4-ում հաղթանակ է տոնել, 2 –ը՝ավարտել է պարտությամբ: Գերմանական թիմը 2016-ին անցկացրած 7 խաղերից 4-ը ավարտել է հաղթանակով, 2-ը՝ պարտությամբ:
«Գենտ»ը «H» մրցաշարային խմբի 2-րդ հորզոնականում է՝ վաստակած 10 միավորով: Անցկացրած 6 խաղերից 3-ում բելգիական թիմը հաղթել է, 2-ում՝ պարտվել: 2016 թ-ի 7 խաղերից 5-ում հաղթել է, 2-ում՝ պարտվել:
Հիշեցնենք, որ երկու հանդիպումներն էլ տեղի են ունենալու Երեվանի ժամանակով 23:45-ին: