«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքում
SOCIETYՍիրելիներս`
Հայերիս համար փառահեղ հաղթանակների, Եռատոնի խորհրդանիշ Մայիսի 9-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աշտարակի թիմը, չխախտելով գեղեցիկ ավանդույթը, սկսեց զոհված հայորդիների հիշատակին հարգանքի տուրք մատուցելով։ Այսօր, առավել քան երբևէ, մեր երկրին անհրաժեշտ է Եռատոնի հաղթական ոգին՝ ներքին համերաշխությունը վերականգնելու և ապագայի հանդեպ հավատը վերադարձնելու համար։
Օրվա ընթացքում իմ հարազատ Աշտարակ համայնքում տեղի ունեցավ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը։
Բացմանը ևս մեկ անգամ զգացի, թե մարդիկ որքան մեծ սպասում ունեն փոփոխությունների և որքան են հոգնել ատելության ու անորոշության մթնոլորտից։ Մարդիկ ուզում են վստահ ապրել իրենց երկրում, հավատալ վաղվա օրվան ու տեսնել պետություն, որի կենտրոնում մարդն է։
Մենք ունենք ուժեղ ու պրոֆեսիոնալ թիմ, հստակ ծրագիր և ամենակարևորը՝ մարդկանց հետ նույն ցավն ու նույն պատասխանատվությունը զգալու կարողություն։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր երեկ մեզ հետ էին։ Ձեր վստահությունն ու ջերմ վերաբերմունքը մեզ համար մեծ ուժ ու պատասխանատվություն են։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



