Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Ընտրություն չկա. պետք է դադարեցնել ընտրարշավը. Մհեր Ավետիսյան

BLOG
Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

2021 թվականից անընդհատ խոսում եմ այն մասին, որ պետք է մի կողմ թողնել քաղաքական տարաձայնությունները, ներքաղաքական օրակարգերը և զբաղվել միմիայն Հայաստանի անվտանգության ճարտարապետության վերականգնմամբ։

Ես ֆորումներ եմ կազմակերպում, այդ ֆորումներում ելույթ էին ունենում տարբեր հայտնի, աշխարհահռչակ քաղաքական վերլուծաբաններ, ովքեր ևս հայտարարում էին, որ պատերազմում պարտված և անվտանգության խնդիր ունեցող պետության ներսում ներքաղաքական օրակարգեր չեն կարող լինել, բոլոր տարաձայնությունները պետք է դրվեն մի կողմ և զբաղվել միմիայն երկրի անվտանգության ճարտարապետության կառուցմամբ։

Բայց, բնականաբար, մեր այսպես կոչված քաղաքական էլիտաները մեր նման մարդկանց չեն լսում, նրանք առաջնորդվում են բացառապես սեփական քաղաքական ամբիցիաներով և շահերով՝ թքած ունենալով, որ սեփական պետությունն ու ժողովուրդը պատերազմ է պարտվել և ունի անվտանգության խնդիր։
Մենք անտեսեցինք անվտանգության ճարտարապետության կառուցման գործընթացը և այսօր գնում ենք ընտրությունների, ընտրությունների, երբ երկրի ղեկավարը հայտարարում է, որ եթե ինքը չընտրվի, պատերազմ է սկսվելու, իսկ դա արդեն իսկ ապացուցում է, այդ հայտարարությունը, որ երկիրը չունի անվտանգության ճարտարապետություն, հետևաբար հարց է առաջանում՝ ի՞նչի մասին են ընտրությունները, ի՞նչ են քարոզում ժողովրդին քաղաքական ուժերը, եթե երկրի ղեկավարը հայտարարում է, որ իր չընտրվելու պարագայում սկսվելու է պատերազմ։

Այս հայտարարությունը ինքնին ընտրության հնարավորությունը բացառում է, և հիմա դարձյալ մենք կանգնած ենք նույն խնդրի առջև, ինչ կանգնած էինք 2021 թվականին։

Ի՞նչ անել․

Պետք է մի կողմ թողնել բոլոր ներքաղաքական օրակարգերը և սեփական ժողովրդին ամեն գնով փորձել բացատրել, որ, ժողովուրդ ջան, Հայաստանը չի կարող երկու լարի վրա խաղալ, քանզի երկու լարի վրա խաղալը, այն ժամանակ, երբ գեոպոլիտիկ պատերազմ է տեղի ունենում հավաքական Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ուղղակի կործանարար է լինելու Հայաստանի համար։

Պետք է ամեն ինչ թողնել մի կողմ և սեփական ժողովրդին բացատրել, որ երկու լարի վրա խաղալու պարագայում Արևմուտքը Հայաստանին քաշելու է դեպի իր կողմը և Հայաստանը դարձնելու է գեոպոլիտիկ իր պատերազմում գործոն Ռուսաստանի դեմ։

Պետք է սեփական ժողովրդին ամեն գնով բացատրել, որ Արևմուտքը ամեն ինչ անում է, որպեսզի քանդի Ռուսաստանի ձևավորած անվտանգության ճարտարապետությունը ոչ միայն Հայաստանում, այլ ողջ Կովկասում, որպեսզի ոչ միայն Հայաստանը, այլ հնարավորության դեպքում ողջ Կովկասը դարձնի Ռուսաստանի դեմ մղվող գեոպոլիտիկ պայքարում գործիք՝ սեփական շահերի համար՝ թքած ունենալով, թե ինչ կլինի տեղի ժողովուրդների և պետությունների հետ։

Եվ հիմա այս ամենը թողած մեր քաղաքական էլիտաները փորձում են ժողովրդին բացատրել, որ եթե Նիկոլ Փաշինյանը երկու լարի վրա չխաղա, այլ իրենք գան երկու լարի վրա խաղան, դա հնարավոր է։

Հնարավոր չէ։ Հիմա դրա մասին արդեն խոսում է ուղիղ Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Ես ուղղակի ուզում եմ հուշել ձեզ, որ այդ երկու լարերից մեկը Ռուսաստանն է։ Որքան էլ մեր այսպես կոչված էլիտաները և ժողովրդի մի մասը թերագնահատեն Ռուսաստանին, Ռուսաստանը աշխարհի ամենահզոր երկու պետություններից մեկն է, և այդ պետության հետ կատակ անել ուղղակի չի կարելի։

Այսօր Ռուսաստանն է հայտարարում արդեն, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի՝ Ռուսաստանի հե՞տ է, թե՞ Արևմուտքի, և Ռուսաստանը հայտարարում է, որ ինքը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, Հայաստանը ինչ էլ որոշի, Ռուսաստանը հարգելու է այդ որոշումը, բայց գինը վճարելու է Հայաստանն ու Հայաստանի քաղաքացին։

Ես դրա համար էի ասում, որ ընտրությունների գնալ, ընտրությունների մասին խոսել պետք չէ, պետք է ամեն ինչ թողնել մի կողմ և սեփական ժողովրդին բացատրել, որ Հայաստանը, որպես պետություն, կարող է հարատևել բացառապես Ռուսաստանի կողքը կանգնելով, որ Հայաստանը պետք է թքի Արևմուտքի վրա, դուրս գա Եվրախորհրդից և կենտրոնանա սեփական անվտանգության ճարտարապետությունը վերակառուցելու գործընթացի վրա, բայց ոմանք այս ամենը անտեսելով զբաղված են սեփական քաղաքական ամբիցիաների և իշխանության համար պայքարելու գործընթացով։

Սիրելի ժողովուրդ, մենք, ցավոք սրտի, լավ քաղաքական էլիտաներ այդպես էլ չունեցանք, և մեր էլիտաները իրենց քաղաքական տգիտությամբ, իրենց ամբիցիաներով մեր պետությունն ու մեզ՝ որպես ժողովուրդ, տանում են դեպի մեծագույն աղետի, և մենք ժամանակն է, ոչ նոր էլիտաներ ձևավորելով փորձենք ժողովրդի հետ անկեղծ խոսել։

Գիտեք, այն ազգերը, ովքեր կարողանում են ունենալ լավ քաղաքական էլիտաներ, նրանք են հասնում հաջողության, կառուցում հզոր, անվտանգ և բարեկեցիկ պետություններ, քանզի այդ էլիտաները իրենց անձնական և քաղաքական շահերից ավելի վեր են դասում սեփական պետության և ժողովրդի շահերը։ Նրանք չեն առաջնորդվում միայն իրենց անձնական ամբիցիաներով և քաղաքական շահերով։

Մենք ունենք այն, ինչ ունենք, և հիմա արդեն ժամանակն է էմոցիաներից դուրս գալու և սթափ նայելու իրականությանը, և առաջիկայում մեր պետության և ժողովրդի ապագայով մտահոգ մարդկանց գերխնդիրը պետք է լինի նոր քաղաքական էլիտաների ձևավորումը, ովքեր սեփական ժողովրդի հետ կխոսեն անկեղծ, առանց էմոցիաների ու անձնական շահերի, ովքեր սեփական ժողովրդին կասեն ճշմարտությունը՝ անկեղծ ասած չնայելով՝ ժողովուրդը դրանից կներվայնանա, թե ոչ, ժողովրդին դա դուր կգա, թե դուր չի գա, որովհետև դու, եթե սիրում ես քո ժողովրդին և պետությունը, պետք է անկեղծ քո ժողովրդին ճշմարտությունը ասես, այլ ոչ թե խաբես քո ժողովրդին և ասես այնպիսի բաներ, որ ժողովրդին դուր գա, բայց իրականում դա լինի կործանարար հենց այդ նույն ժողովրդի համար։

Այնպես որ, այս ընտրությունները, այս քաղաքական գործընթացները, որոնք այսօր իրականանում են մեզանում, ֆարս են, անիմաստ և վտանգավոր։ Մենք պետք է կենտրոնանանք մեր պետության անվտանգության ճարտարապետության վերակառուցման գործի վրա, մնացած բոլոր օրակարգերը ֆեյք են և անիմաստ։

Ի դեպ, Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարեց, որ ոչ թե Հայաստանի իշխանությունները պետք է որոշեն՝ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, այսինքն Ռուսաստանի կողքին, թե գնում է Արևմուտք, այլ Հայաստանի ժողովուրդը։ Դրա համար է Պուտինը ասում՝ պետք է հանրաքվե անցկացնել։ Ինչո՞ւ, որովհետև Պուտինը հասկանում է Արևմուտք գնալու պարագայում Հայաստանը ինչ գին կարող է վճարել, հետևաբար Պուտինը ցանկանում է, որպեսզի այդ որոշումը կայացնի հայ ժողովուրդը, որ հետո հայ ժողովուրդը չասի՝ ինչու պետք է իշխանությունների պատճառով ես նման գին վճարեմ։

Ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ ավելի ծայրահեղ է, ավելի վատ է, քան մենք պատկերացնում ենք։

Ժամանակն է ուղղակի սթափվելու, խելքներս գլուխներս հավաքելու և հասկանալու, որ Հայաստանի միակ բարեկամն ու դաշնակիցը Ռուսաստանն է, որ Հայաստանի շահերը համընկնում են բացառապես Ռուսաստանի հետ, և մնացած բոլոր պետությունները կամ փորձում են մեզ օգտագործել իրենց գեոպոլիտիկ շահերի համար, ինչպես դա անում է հավաքական Արևմուտքը, կամ փորձում են այդ գործընթացից օգուտներ քաղել, ինչին սպասում են առաջին հերթին Ադրբեջանն ու Թուրքիան։

Եվ վերջում դարձյալ ուզում եմ կոչ անել մեր այսպես կոչված քաղաքական էլիտաներին․ դադարեցրեք այս ընտրությունները, դադարեցրեք սեփական ժողովրդին խաբելու, սեփական ժողովրդին իբր թե շատ սիրելու և նրան դուր գալու ծաղրածուությունները և կողմնորոշվեք՝ կամ դուք համաձայն եք, որ Հայաստանը կարող է երկու լարի վրա խաղալ և միացեք գործող իշխանություններին ու մի ձևացեք ընդդիմություն, կամ կանգնեք Հայոց պետականությունը փրկելու ճամբարում և հստակ հայտարարեք, որ Հայաստանը պետք է բացառապես Ռուսաստանի հետ կառուցի իր գեոպոլիտիկ շահերը, քանզի այսօրվա իրավիճակում հնարավոր չէ երկու լարի վրա խաղալ, առհասարակ հնարավոր չէ, բայց հիմա առավել ևս, քանզի դա վտանգելու է Հայոց պետականությունը։

Ի դեպ, գրեթե Եվրոպա հասած Վրաստանը ոչ միայն ետ է վերադառնում Եվրոպայից, որպեսզի գործիք չդառնա Եվրոպայի ձեռքում՝ Ռուսաստանի դեմ, այլ առհասարակ օրերս Վրաստանի փոխվարչապետը հայտարարեց, որ եթե եվրոպական երկրները իրենց գործակալական ցանցը չհանեն Վրաստանից, Վրաստանը բացահայտելու է բոլոր գործակալներին, քանզի լավ գիտի, թե ովքեր են դրանք, և պատժելու է։
Սա էլ ապացույց, որ խելոք էլիտաներ ունեցող հետսովետական պետությունները այս փուլում գոնե հրաժարվում են Արևմուտքի գործիքը դառնալու աղետաբեր և կործանարար գործելաոճից․․.

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference