Իշխանությունը, «կեղծ հիբրիդային պատերազմի» վտանգի պատրվակով, եվրոպական կառույցներին ազդեցության մեծ հնարավորություններ է տալիս. Կոստանյան
BLOGԱռաջարկում եմ փնտրել և գտնել ՀՀ-ում գրանցված բոլոր այն հասարակական կազմակերպությունների անունները, որոնք ԵՄ անվտանգության բարձր հանձնակատար Մարթա Կոսի կողմից խոստացված 12 մլն եվրոյի հատկացումների համար դիմած կլինեն՝ այսպես կոչված հիբրիդային սպառնալիքների չեզոքացման նպատակով (եթե իհարկե Եվրոմիությունն արդեն ուղարկել է)։ Անունները տեսնելով արդեն կհասկանք, թե ինչ տեսակի պատերազմ են տանում և տանելու նախընտրական այս փուլում, քանի որ այդ նույն կազմակերպությունները երբեք չեն փնտրի ու չեն գտնի լրջագույն, մասսայական խախտումներ (այդ թվում պաշտոնեական դիրքի չարաշահում հենց վարչապետի կողմից), որոնք թույլ են տալիս իշխանական պրոպագանդիստներն ու իշխանության մեծ ու փոքր սատելիտները։
Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում քննարկվեցին հիբրիդային պատերազմի գործիքակազմի, այդ թվում՝ տեղեկատվական կեղծիքների դեմ պայքարին վերաբերող հարցեր, բայց ոչ ոք չտեսավ, թե քանի քանի հարյուր կեղծ ֆեյսբուքյան էջեր են ստեղծվել իշխանության ֆեյքային ՊՈԱԿ-ի կողմից, որոնք ընդդիմության դեմ ագրեսիվ քարոզչությամբ են զբաղվում։
Իշխանությունը, «կեղծ հիբրիդային պատերազմի» վտանգի պատրվակով, եվրոպական կառույցներին ազդեցության մեծ հնարավորություններ է տալիս, որոնցով անվտանգության ոլորտում արևմտյան մասնագետների ներգրավումը նախընտրական գործընթացներում ուղղակիորեն լեգիտիմացվում է և դարձվում նորմա։ Իսկ սա Հայաստանի ինքնիշխանությանը չի՞ վնասում, չի՞ խաթարում, չի՞ թուլացնում, չի՞ զրկում, թե էս դեպքում կարելի է, քանի որ մեծն Արևմուտքն է անողը...
Երկակի ստանդարտները հենց այս տեսքն ու ձևն ունեն։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



