Հողի տակ հին նավ է հայտնաբերվել
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նորվեգիայում հնագետները Լեկա կղզում գտնվող Հերլաուգսհաուգեն հսկայական դամբարանի պեղումների ընթացքում հայտնաբերել են մոտ 20 մետր երկարությամբ նավի մնացորդներ, որոնք, ըստ մասնագետների, նախորդում են վիկինգների դարաշրջանին։ Այս մասին գրում է Past.am-ը՝ հղում անելով Popular Mechanics-ին։
Հետազոտողների տվյալներով՝ հայտնաբերված 29 երկաթե մեխերի և այրված փայտի բեկորների վերլուծությունը թույլ է տվել հաստատել, որ նավային թաղման ավանդույթը Սկանդինավիայում գոյություն է ունեցել շատ ավելի վաղ, քան նախկինում ենթադրվում էր։ Ռադիոածխածնային թվագրումը ցույց է տվել, որ թաղումը կատարվել է մոտավորապես մ.թ. 700 թվականին։
Գիտնականները նշում են, որ սա մոտ 80 տարի վաղ է այն ժամանակաշրջանից, երբ իշխել է լեգենդար թագավոր Հերլաուգը, որի անունով էլ հետագայում կոչվել է դամբարանը։ Այս հայտնագործությունը համարվում է առաջին հստակ վկայությունը այն մասին, որ նորվեգացիները արդեն 7-րդ դարում տիրապետել են զարգացած ծովային տեխնոլոգիաների և կառուցել են մեծ նավեր, որոնք կարող էին նավարկել Հյուսիսային ծովում։
Դամբարանի կառուցվածքը նմանություններ ունի նաև Մեծ Բրիտանիայում գտնվող Սաթոն Հուի անգլոսաքսոնական հայտնի թաղման հետ, որը թվագրվում է մ.թ. 600–625 թվականներին և նույնպես ներառում է նավի մնացորդներ։
Մինչ այս նորվեգացի գիտնականները նման հին օրինակներ չէին հայտնաբերել, և Հերլաուգսհաուգենի գտածոն փաստացի լրացնում է այդ պատմական բացը՝ ապահովելով կապ վաղ միջնադարյան Անգլիայի և 8–9-րդ դարերի սկանդինավյան նավային թաղումների միջև։
Հետազոտողների կարծիքով՝ հայտնագործությունը նաև հերքում է տարածված լեգենդը, թե իբր թագավոր Հերլաուգը թաղվել է հենց այս դամբարանում։ Նոր տվյալներով՝ նավը կառուցվել և թաղվել է նրա մահից շուրջ 80 տարի առաջ։
Մասնագետները ենթադրում են, որ Լեկա կղզին այդ ժամանակ եղել է հյուսիսային և հարավային Սկանդինավիայի միջև առևտրային կարևոր հանգույց։ Գրեթե 60 մետր տրամագծով և ավելի քան 12 մետր բարձրությամբ դամբարանի կառուցումը պահանջել է հսկայական մարդկային և նյութական ռեսուրսներ։
Հետևեք մեզ՝ այստեղ



