Միացել եմ «Հանրապետություն» կուսակցության թիմին և առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու․ Ռոման Մուրադյան
POLITICSԳործարար Ռոման Մուրադյանը ֆեյսբուքան էջում հայտարարել է, որ միացել է «Հանրապետություն» կուսակցության թիմին և առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու․
«Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ և ընկերներ ջան,
Կյանքիս մեծ մասը նվիրելով սպորտին՝ հասկացել եմ, որ հաղթանակները երբեք պատահական չեն լինում: Դրանք տքնաջան աշխատանքի, անկոտրում կարգապահության և ճիշտ ընտրված ռազմավարության արդյունք են:
Այսօր ես որոշում եմ կայացրել իմ փորձը, էներգիան և մարզական կամքը ներդնել մի նոր ու պատասխանատու հարթակում՝ պետականաշինության գործում:
Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ միացել եմ «Հանրապետություն» կուսակցության թիմին (քվեաթերթիկ՝ համար 11) և առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու։ Սա թիմային խաղ է, որտեղ մեր հավաքական ջանքն ու միասնականությունն են կերտելու այնպիսի Հայաստան, որով կհպարտանանք բոլորս:
Շնորհակալ եմ բոլորիցդ:
Քվեաթերթիկ N 11»:



