Կալասը պատրաստ է ԵՄ-ի կողմից բանակցել Ռուսաստանի հետ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ասել է, որ կարող է հանդես գալ որպես ԵՄ բանակցող Ռուսաստանի հետ ապագա երկխոսության ժամանակ։ ԵՄ պաշտոնյան այս միտքն արտահայտել է այն ժամանակ, երբ նրան հարցրել են, թե արդյո՞ք նա պատրաստ կլինի փոխարինել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին, որի թեկնածությունը նախկինում առաջարկել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ որպես ԵՄ բանակցող։
«Քաղաքականության և մասնավոր հատվածի միջև տարբերությունն այն է, որ մասնավոր հատվածում, եթե դու լավ իրավաբան կամ բանակցող ես, պարտավոր չես դա ինքդ ասել. ուրիշներն են ասում։ Բայց քաղաքականության մեջ դու պարտավոր ես դա անել», – նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել էր, որ ԵՄ առաջնորդների հետ քննարկում է Ռուսաստանի հետ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները, երբ «գա ճիշտ պահը»։
Հետևեք մեզ՝ այստեղ



