Մահացել է «Հայրիկի դուստրերը» ֆիլմի դերասանը
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
86 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Վադիմ Ալեքսանդրովը, հայտնում է Past.am-ը։ Դերասանը լայն հանրությանը հայտնի է «Հայրիկի դուստրերը», «Զինվորներ», «Իմ գեղեցիկ դայակը», «Վորոնիններ» հեռուստասերիալներում, ինչպես նաև «Բեղավոր դայակը» ֆիլմում իր դերերով։
Վադիմ Ալեքսանդրովը ծնվել է 1939 թվականի մայիսի 3-ին։ 1962 թվականին նա ավարտել է Շչեպկինի անվան թատերական դպրոցը։ Իր մասնագիտական գործունեությունը սկսել է Կենտրոնական մանկական թատրոնում, իսկ հետագայում աշխատել է Օլեգ Տաբակովի ղեկավարած թատերական ստուդիայում։
Կինոյում իր դեբյուտը նա կատարել է 1967 թվականին։ Իր երկարամյա կարիերայի ընթացքում դերասանը մասնակցել է շուրջ 147 նախագծերի։ Նրա նշանակալի աշխատանքներից են նաև «Նույն Մյունհաուզենը», «Անձնակազմը», «Կին-ձա-ձա՛» և «Մենք ջազից ենք» ֆիլմերը։
1994 թվականին Վադիմ Ալեքսանդրովին շնորհվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում։
Հետևեք մեզ՝ այստեղ



