Yerevan, 12.September.2026,
00
:
00
BREAKING


Կրակոցներ՝ Երևանում. ծանր հանցագործությունը բացահայտվել է

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Ռոման Մախմուդյանի գլխավորությամբ Էրեբունու քննիչները մի քանի օր շարունակ հսկայածավալ քննչական գործողությունների և ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի արդյունքում բացահայտել են օրերս Երևանում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործություն, երբ ստահակը իր զոհի վրա մի քանի կրակոց արձակելուց հետո տեսնելով, որ թիրախը խույս է տալիս, ապա դիմում փախուստի, նա իր վարած «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենայով հետապնդում է զոհին, ապա վրաերթի ենթարկում ու տեսնելով, որ նա մահացել է, դիմում է փախուստի, հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Նույն օրը մահացածի մարմինը անհայտ անձանց կողմից տեղափոխվում է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխողները հեռանում են։

Մինչ մահացածի վերաբերյալ տեղեկություններ էին տարածում, թե իբրև նա կամ հանկարծամահ է եղել, կամ վրաերթի է ենթարկվել, Էրեբունու քննիչները, ցուցաբերելով բարձր մասնագիտական հմտություններ և պրոֆեսիոնալիզմ, տաք հետքերով պարզում են, որ տեղի ունեցածը ոչ թե հանկարծամահություն է, այլ միտումնավոր սպանություն և հերթական օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ ենթադրյալ սպանություն կատարողը Տավուշի մարզում վթարի է ենթարկվել այն «Mercedes»-ով, որով մահվան ելքով վրաերթի հեղինակ է եղել, իսկ մինչ այդ ստահակը, ով Երևանի բնակիչ 35-ամյա Սարգիս Ս.-ն է, «Mercedes GLE»-ով գալիս է Նուբարաշենի խճուղի, որտեղ տեսնում է իր զոհին՝ Երևանի բնակիչ 41-ամյա Գագիկ Հախվերդյանին, իջնում է ավտոմեքենայից ու իր մոտ եղած ատրճանակից նրան սպանելու նպատակով մի քանի կրակոցներ է արձակում։ Սակայն Գ․ Հախվերդյանը կարողանում է խույս տալ կրակոցներից ու դիմում է փախուստի, իսկ Սարգիս Ս․-ն նստում է «Mercedes GLE»-ն, հետապնդում իր զոհին ու մահվան ելքով վրաերթի ենթարկում, որից հետո դիմում է փախուստի՝ նպատակ ունենալով Հայաստանի սահմանը հատելով անցնել Վրաստան։ Հասնելով Տավուշի մարզի Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 13-րդ կմ հատված, դուրս է գալիս երթևեկելի գոտուց, բախվում բետոնե պատնեշին և հայտնվում Աղստև գետում, որտեղից նրան տեղափոխում են «Դիլիջան» բժշկական կենտրոն։ 

Արդեն «Դիլիջան» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նա փորձում է հիվանդանոցից ճողոպրել, սակայն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ նրան սպանություն կատարելու կասկածանքով իրավապահները որոնում են։

Տեղում ՊԾ Տավուշի մարզի գումարտակի հրամանատար Ա․ Բեժանյանի գլխավորությամբ պարեկները մեկնում են հիվանդանոց և երբ նա փորձում է հիվանդանոցի վարչական տարածքը լքել, պարեկները բռնում են նրան ու ժամեր անց տեղափոխում Երևան՝ ներկայացնելով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Կարճ ժամանակ անց ՀԿԳ ավագ քննիչ Է․ Գաբրիելյանը միջնորդություն է ներկայացնում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի նրա նկատմամբ ու դատարանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո, դատավորը վերադառնում է խորհրդակցական սենյակից և բավարարում քննիչի միջնորդությունը, որից հետո նրան դատարանից տեղափոխում են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս հանցագործությունը բացահայտվել է տաք հետքերով, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետևողական և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում, իսկ սպանություն կատարող կասկածյալը չկարողացավ Դիլիջանի հիվանդանոցից ճողոպրել՝ շնորհիվ ՊԾ Տավուշի մարզի գումարտակի պարեկների։

Տղամարդը սպանելու նպատակով մի քանի կրակոցներ արձակել իր զոհի ուղղությամբ, ապա «Mercedes»-ով հետապնդել ու վրաերթ է ենթարկել նրան։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 10-ին ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 35-ամյա Սարգիս Ս․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և հայտնվել Աղստև գետում։

Վթարի հետևանքով վարորդը կարողացել էր դուրս գալ ավտոմեքենայից և հայտնվել գետի մյուս ափին, ում օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարները մոտեցրել էին շտապօգնության ավտոմեքենային և տեղափոխվել էր «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 9-ին առեղծվածային մահվան դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ անհայտ անձանց կողմից ժամը 23։50-ի սահմաններում տղամարդու դի էր տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց էին մեկնել Երևանի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել էր, որ ստացված տեղեկությունները հավաստի են։ Քրեական ոստիկանները պարզել էին, որ մահացածը Երևանի բնակիչ 41-ամյա Գագիկ Հախվերդյանն է, ում մահացած վիճակում հիվանդանոց են տեղափոխել Էրեբունի վարչական շրջանի գործող ռեստորանային համալիրներից մեկի մոտից։ Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն (վրաերթ, հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution