Ես շատ ուրախ կլինեմ Մոուրինյուի համար, եթե նա վերադառնա «Ռեալ». Կառլո Անչելոտի
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Մադրիդի «Ռեալի» մարզիչների բախված դժվարությունների և Ժոզե Մոուրինյուի՝ «արքայական ակումբ» հնարավոր վերադարձի մասին։
Իտալացի մասնագետը նախ անդրադարձել է այն լայն տարածում գտած կարծիքին, թե «սերուցքայինների» աստղային ֆուտբոլիստները դեմ են խիստ մարտավարական կառուցվածք պահանջող մարզիչներին, քանի որ նախընտրում են խաղադաշտում ազատ գործել։ Տարիներ շարունակ շրջանառվող այս տեսության համաձայն՝ հենց այս ֆենոմենի զոհն են դարձել այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են Ռաֆայել Բենիտեսը և Խաբի Ալոնսոն։
«Ո՛չ, ո՛չ։ Այնպես է հնչում, կարծես խաղացողները կարող են անել այն ամենը, ինչ խելքներին կփչի, բայց դա թյուրիմացություն է։ Դա կատարյալ անհեթեթություն է, նման բան չկա»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։
Ընդունված է համարել, որ անձամբ իտալացին «Ռեալում» հաջողության է հասել հենց աստղային ֆուտբոլիստների ուժեղ կողմերին ճկուն կերպով հարմարվելու իր ունակության շնորհիվ։
Բացի այդ, Անչելոտին մեկնաբանել է «Ռեալի» ղեկին պորտուգալացի Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձի մասին շրջանառվող լուրերը: Մադրիդյան ակումբը մոտ է համաձայնության հասնելուն պորտուգալացու հետ, ով այժմ աշխատում է «Բենֆիկայում»: Եթե անկանխատեսելի ոչինչ տեղի չունենա, «Յուրահատուկը» 13 տարվա դադարից հետո կրկին կգլխավորի մադրիդյան թիմը։
«Ես շատ ուրախ կլինեմ Մոուրինյուի համար, եթե նա վերադառնա «Ռեալ»։ Նա կարող է ֆանտաստիկ աշխատանք կատարել, ինչպես դա արել է ամենուր, որտեղ նախկինում աշխատել է»,- նշել է Անչելոտին։
Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին մադրիդյան գրանդի գլխավոր մարզչի պաշտոնը լքել է նախորդ տարվա մայիսին, որից հետո ստանձնել է Բրազիլիայի ազգային հավաքականի ղեկը։
Հետևեք մեզ՝ այստեղ



