Choc Pie-ը կարող է մահացու ազդեցություն թողնել օրգանիզմիդ վրա
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շատերի սիրելի Choc Pie քաղցրավենիքը, մասնագետների կարծիքով, չափից շատ օգտագործման դեպքում կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը։ Past.am-ը գրում է, որ նման արտադրատեսակների բաղադրության մեջ հաճախ առկա են մեծ քանակությամբ շաքար, արմավենու յուղ, տրանսճարպեր, արհեստական բուրավետիչներ, էմուլգատորներ և կոնսերվանտներ։
Սննդաբանների խոսքով՝ հատկապես վտանգավոր են տրանսճարպերը և հագեցած ճարպերը, որոնք կարող են բարձրացնել «վատ» խոլեստերինի մակարդակը և մեծացնել սրտանոթային հիվանդությունների ու ինսուլտի ռիսկը։ Բարձր շաքարային պարունակությունն էլ նպաստում է ճարպակալմանը, շաքարային դիաբետին և նյութափոխանակության խանգարումներին։
Որոշ Choc Pie-ների բաղադրության մեջ կարող են օգտագործվել նաև E-հավելումներ՝ E322 (լեցիտին), E471 (ճարպաթթուների մոնո- և դիգլիցերիդներ), E500 (սոդա) և տարբեր բուրավետիչներ։ Թեև դրանք թույլատրելի են սննդի արտադրության մեջ, մասնագետները զգուշացնում են, որ դրանց երկարատև և չափից շատ օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ օրգանիզմի վրա, հատկապես երեխաների դեպքում։
Past.am-ը հիշեցնում է, որ ցանկացած քաղցրավենիք վտանգավոր է դառնում ոչ թե մեկ անգամ օգտագործելուց, այլ մշտապես և մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում։ Մասնագետները խորհուրդ են տալիս պահպանել չափավորություն և հնարավորինս սահմանափակել բարձր շաքար և վերամշակված ճարպեր պարունակող մթերքները։
Հետևեք մեզ՝ այստեղ



