Yerevan, 24.November.2026,
00
:
00
BREAKING

Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական կյանքը հերթական ընտրական շրջափուլում կրկին կանգնեցրել է մի հարցի առաջ, որը թվում է պարզ, բայց իրականում ամենախորքայինն է՝ ո՞վ է ընտրողը։ Ի վերջո, ցանկացած ընտրության իրական որակը վերջիվերջո կախված չէ միայն քաղաքական ուժերից, նրանց ծրագրերից կամ խոստումներից, այլ առաջին հերթին այն մարդու ներքին վիճակից, ով կանգնած է քվեատուփի առաջ։ Ընտրությունը միշտ սկսվում է ոչ թե արտաքին աշխարհում, այլ մարդու ներսում՝ նրա մտածողության, խղճի և պատասխանատվության հարթությունում։

Այսօր, երբ քաղաքական դաշտում առաջադրված են բազմաթիվ ուժեր և տարբեր գաղափարական ուղղություններ, հասարակության մի մասի շրջանում բնականորեն առաջանում է ոչ միայն ընտրության դժվարություն, այլ նաև կողմնորոշման ընդհանուր անորոշություն։ Երբ քաղաքական խոսքը բազմապատկվում է, իսկ տեղեկատվական հոսքերը դառնում են չափազանց արագ և հակասական, մարդու համար գնալով դժվարանում է տարբերել իրականը ձևականից, պետական մտածողությունը՝ կարճաժամկետ խոստումներից, և պատասխանատու մոտեցումը՝ հուզական ազդեցությունից։ Այդ պայմաններում ընտրությունը հաճախ վերածվում է ոչ թե գիտակցված քաղաքացիական գործողության, այլ պահի ազդեցության կամ ներքին բևեռացվածության արտահայտության։

Սակայն ընտրությունը ժողովրդավարության մեջ միայն քաղաքական ակտ չէ։ Այն նաև բարոյական և էութաբանական գործողություն է, որովհետև յուրաքանչյուր քվե իրականում արտահայտում է մարդու պատկերացումը երկրի ապագայի մասին։ Մարդը քվեարկում է ոչ միայն կուսակցության, այլ նաև արժեքների օգտին՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար։ Այդ պատճառով ընտրողի ներքին որակը դառնում է որոշիչ գործոն պետական կյանքի որակի համար։ Եթե հասարակությունը կորցնում է մտածելու, տարբերակելու և պատասխանատվություն կրելու կարողությունը, ապա նույնիսկ ամենաբազմազան քաղաքական համակարգը չի կարող ապահովել կայուն զարգացում։

Մարդու մտածողությունը ձևավորվում է երեք հիմնական ներքին ուժերի միջոցով՝ բանականություն, խիղճ և կամք։ Բանականությունը փորձում է հասկանալ իրականությունը և տարբերակել փաստերը ապակողմնորոշումից։ Խիղճը գնահատում է այդ իրականությունը բարու և չարի, արդարի և անարդարի տեսանկյունից։ Կամքը իրականացնում է որոշումը՝ դարձնելով մտածվածը գործողություն։ Երբ այս երեք ուժերը ներդաշնակ չեն, ընտրությունը դառնում է կա՛մ հուզական, կա՛մ մեխանիկական, կա՛մ արտաքին ազդեցություններով պայմանավորված։ Իսկ երբ դրանք միասին են գործում, ձևավորվում է մտածող ընտրողը՝ այն քաղաքացին, ով չի կորցնում իր ներքին կողմնորոշումը նույնիսկ բարդ պայմաններում։

Հայաստանի համար այս հարցը ունի նաև խորքային աշխարհաքաղաքական և քաղաքակրթական չափում։ Մեր պետությունը գտնվում է այնպիսի տարածաշրջանում, որտեղ մեծ պետությունները մշտապես վարում են ազդեցության պայքար՝ առաջնորդվելով ռազմավարական շահերով։ Այդ իրականությունը բնական է միջազգային հարաբերությունների համակարգում, որտեղ մշտական բարեկամներ կամ մշտական հակառակորդներ չկան, այլ կան մշտական շահեր։ Սակայն փոքր պետությունների համար նման միջավայրը պահանջում է ոչ միայն արտաքին քաղաքական ճկունություն, այլ նաև ներքին ամրություն, որովհետև արտաքին ազդեցությունները ամենից հեշտ են ներթափանցում այնտեղ, որտեղ ներսում կա բաժանվածություն, անվստահություն կամ արժեքային դատարկություն։

Տարբեր քաղաքական ուժերի գոյությունը ժողովրդավարության բնական մասն է, սակայն, երբ այդ բազմազանությունը չի համադրվում ազգային ընդհանուր ուղղության զգացողությամբ, հասարակությունը կարող է հայտնվել ներքին տարաձայնությունների մեջ, որտեղ յուրաքանչյուր ուժ շարժվում է իր ուղղությամբ՝ առանց միասնական կենտրոնի։ Այդ իրավիճակը երբեմն ակամայից հիշեցնում է Իվան Կռիլովի հայտնի առակը կարապի, խեցգետնի և գայլաձկան մասին, որտեղ բոլորը փորձում էին շարժել նույն սայլը, սակայն յուրաքանչյուրն իր ուղղությամբ, և արդյունքում այն մնում էր անշարժ։ Այդ պատկերն այսօր կարող է ծառայել որպես խորհրդանշական զգուշացում այն մասին, որ բազմակարծությունը, եթե չի ուղեկցվում պետական ռազմավարական միասնությամբ, կարող է վերածվել հակասական շարժումների, որոնք թուլացնում են ընդհանուր առաջընթացը։ Սակայն խնդիրը բազմակարծությունը չէ։ Ժողովրդավարությունը հենց բազմակարծության վրա է հիմնված։ Խնդիրը այն է, թե արդյոք հասարակությունը ունի ընդհանուր արժեքային և պետական առանցք, որը թույլ է տալիս այդ բազմազանությունը վերածել համադրված զարգացման, այլ ոչ թե տարանջատման։

Այս համատեքստում հասարակության ներսում հաճախ քննարկվում է նաև Հայաստանի արտաքին ուղղությունների հարցը՝ դեպի Ռուսաստանի ազդեցության ավանդական համակարգ, թե դեպի Եվրոպական միության ինստիտուցիոնալ և արժեքային մոդել։ Սակայն ընտրողի համար այս հարցը չպետք է ընկալվի որպես պարզ աշխարհաքաղաքական երկբևեռ ընտրություն։ Իրականում խոսքը ոչ թե երկու բևեռների միջև հուզական կողմնորոշման մասին է, այլ պետության զարգացման մոդելի, անվտանգության համակարգի, տնտեսական հարաբերությունների և արժեքային կողմնորոշման երկարաժամկետ ընտրության։

Փոքր պետության համար նման որոշումները երբեք չեն լինում պարզ կամ միանշանակ։ Դրանք պահանջում են սթափություն, պատմական հիշողություն և երկարաժամկետ պետական մտածողություն, որովհետև ցանկացած արտաքին ուղղություն միայն արտաքին քաղաքականություն չէ. այն նաև ներքին ինստիտուցիոնալ կառուցվածքի, իրավական համակարգի, տնտեսական կախվածությունների և հասարակական արժեքների վրա ազդեցություն ունեցող գործընթաց է։

Ընտրողի վարքագիծը ձևավորվում է ոչ միայն գաղափարական կամ տեղեկատվական ազդեցությունների միջոցով, այլ նաև այն նյութական իրականությամբ, որում նա ապրում է։ Տնտեսական կապերն ու ազդեցությունները ստեղծում են որոշակի կայունության և կանխատեսելիության զգացում, որն իր հերթին ձևավորում է նաև քաղաքական և արժեքային կողմնորոշում։ Այդ իմաստով ընտրողի վարքագիծը երբեք չի լինում զուտ վերացական քաղաքական որոշում։ Այն ձևավորվում է իրական կյանքի պայմանների, տնտեսական փոխկապակցվածության և սոցիալական փորձառության համադրությամբ։ Մյուս կողմից՝ ռուսական քաղաքակրթական և պատմական ազդեցությունը բավական երկար ժամանակ եղել է հայկական հասարակության հետ բազմաշերտ շփման մեջ, ինչի արդյունքում ձևավորվել են մշակութային, կրթական և սոցիալական ընդհանրություններ։ Այդ առումով պատմական փորձի հիման վրա ձևակերպվել է նաև այն պատկերացումը, որ գոյություն ունեն արժեքային մոտեցումների համընկնումներ և ազդեցություններ։

Սակայն այստեղ վճռականը մնում է ոչ միայն արտաքին պայմանների առկայությունը, այլ դրանց ընկալման և վերաիմաստավորման կարողությունը։ Եթե ընտրությունը ձևավորվում է միայն կարճաժամկետ տնտեսական հարմարավետության տրամաբանությամբ, առանց պետական և արժեքային երկարաժամկետ տեսլականի, ապա քաղաքական վարքագիծը դառնում է առավել կախված արտաքին հանգամանքներից։ Իսկ եթե հասարակությունը պահպանում է իր ներքին կողմնորոշման կարողությունը, ապա նույնիսկ բարդ տնտեսական և աշխարհաքաղաքական պայմաններում կարող է ձևավորել ավելի ինքնուրույն պետական վարքագիծ։

Այսօր, երբ տեղեկատվական հոսքերը և արտաքին ազդեցությունները շատ ավելի արագ և բազմազան են, քան երբևէ, ընտրողի դերը դառնում է առավել պատասխանատու։ Ի վերջո, նա այլևս պարզապես քաղաքական գործընթացի մասնակից չէ, այլ այն շղթայի մի օղակն է, որը ձևավորում է պետության ներքին կայունությունը։ Եթե քաղաքացին ընտրում է միայն հույզերով, վախերով կամ կարճաժամկետ շահերով, ապա այդ ընտրությունը աստիճանաբար անդրադառնում է նաև պետական համակարգի դիմադրողականության վրա։

Անվտանգությունը այս իմաստով միայն ռազմական կամ դիվանագիտական հարց չէ։ Այն նաև հասարակության ներքին որակի հարց է։ Պետությունը կարող է ունենալ արտաքին հարաբերություններ, դաշնակցային համակարգեր և զինված ուժեր, սակայն, եթե ներսում հասարակությունը կորցնում է վստահությունը, միասնականությունը և արժեքային կողմնորոշումը, արտաքին ազդեցությունները դառնում են ավելի ուժեղ։

Այդ պատճառով ազգային անվտանգությունը սկսվում է ոչ թե սահմաններից, այլ մարդու մտածողությունից։ Եվ այստեղից կրկին վերադառնում ենք նույն հարցին՝ ո՞վ է ընտրողը։ Ընտրողը այն մարդն է, ով հասկանում է, որ իր որոշումը ոչ միայն քաղաքական ակտ է, այլ նաև պատասխանատվություն պետության ապագայի հանդեպ։ Նրա ընտրությունը ձևավորում է ոչ միայն իշխանություն, այլ նաև հասարակության ներքին որակ, պետական մտածողություն և ազգային ուղղություն։

Եվ հենց այստեղ է, որ պարզ է դառնում՝ պետության ապագան վերջիվերջո որոշվում է ոչ միայն արտաքին ազդեցություններով կամ քաղաքական ուժերի մրցակցությամբ, այլ այն մարդկանց միջոցով, ովքեր իրենց մտածողությամբ և պատասխանատվությամբ մասնակցում են այդ ընտրությանը։ Ըստ էության, ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում։ Եվ որքան էլ տարբեր լինեն քաղաքական ուժերը, պետության ճակատագիրը վերջում որոշվում է մեկ բանով՝ ինչպիսի ընտրող ունի այդ պետությունը։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

One Year of Ameriabank’s Persona in Numbers: from Trip to Japan to Opening of New Branch Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of UnderstandingIDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in YerevanIDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey Smbatyan "The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The service quality by Team was highly appreciated by UN representative Rate.Trading: Large Transactions with Digital Management of Exchange Rate RisksVIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business ReputationIDBank at the UBA Regional Conference: From Travel Solutions to Business OpportunitiesJoint statement by the parties consolidatted around the national agenda35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank CardsConverse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic future Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum