Yerevan, 19.August.2026,
00
:
00
BREAKING


«Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քարոզարշավը մեկնարկել է, քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ծրագրերը, փորձում ստանալ ընտրողի վստահության քվեն։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է՝ խոշոր ուժերն արդեն իսկ կատարել են հիմնական շեշտադրումները։ «ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի գլխավոր շեշտադրումը, նախընտրական հիմնական խաղաքարտը պսևդո «խաղաղությունը» ժողովրդին վաճառելն է։ Դա շարունակվում է անցած տարվա օգոստոսից, որևէ նոր, օրիգինալ բան չկա։ Փորձում են խաղաղության «կամուֆլ յաժը» վաճառել որպես իրական խաղաղություն։ Հիմնավորում են դա այսպես՝ սահմանին չեն կրակում, բենզինն ու հացահատիկը գալիս է և այլն։ Դա ներկայացնում են որպես Հայաստանի ղեկավարության դիվանագիտական հաջողություն։ Իրականում բոլորս գիտենք, որ խաղաղության մասին հիմա խոսք չկա, դա նախընտրական հրադադար է, որը հայտարարել է Ալիևը։ Վերջինս առանձնապես չի թաքցնում, որ չի էլ պատրաստվում պատերազմի գնալ, քանի որ համարում է՝ իր բոլոր հարցերը լուծել է, մնացածն էլ լուծելու է առանց պատերազմի, եթե, իհարկե, այս իշխանությունը մնա։ Ալիևը մի քանի օր առաջ, երբ խոսում էր եվրոպական դիտորդների մասին, նշել է՝ եթե Հայաստանին օգնող էիք, 2020 թվականին օգնեիք, նաև միաժամանակ ասել է՝ որևէ խնդիր չունեմ, իմ բոլոր խնդիրները լուծել եմ։ Նա «ջարդում» է Նիկոլ Փաշինյանի նախընտրական այն թեզը, որ եթե իրենք չընտրվեն, Ադրբեջանը պատերազմ կսկսի։ Բացի պսևդո խաղաղությունը, «նախկինների» թեման է շահարկում, բայց հիմա արդեն «նախկիններին» միավորում է՝ որպես «եռագլուխ պատերազմի կուսակցություն»։ Կան նաև, այսպես կոչված, պսևդո՝ իբր ոչ իշխանականներ, որոնք զուտ ֆոն են իշխանության համար և հույս ունեն, որ եթե մոտենան անցողիկ շեմին, հետո իշխանությանը ձայներ կմատուցեն կոալիցիայի տեսքով։ Բայց նրանք առանձնապես մեծ շանսեր չունեն, նաև այն առումով, որ լուրջ թեզերով հանդես չեն գալիս։ Հայկական՝ իբր արևմտյան կողմնորոշում ունեցող ուժերից շատերն իմ կարծիքով ստեղծվել են Ռուսաստանում ինչ-որ մի տեղ, որովհետև արևմտյան արժեքներն ավելի վարկաբեկող կերպարներ, քան մեր որոշ արևմտամետ համարվող պերսոնաժները և քաղաքական ուժերը, չեն լինում։ Երբեմն նույնը վերաբերում է նաև պրոռուսական մանր-մունր պերսոնաժներին և ուժերին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտին՝ նշում է, որ կան չորս խոշոր ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Միասնության թևեր» կուսակցությունները։ «Նրանք լիակատար շանսեր ունեն ընդհանուր հաղթանակի համար։ Եթե իշխանության կուսակցությունը իրեն ասոցացնում կամ դիրքավորում է որպես խաղաղության կուսակցություն, ընդդիմադիր ուժերը փորձում են այդ հաղթաթուղթը նրա ձեռքից վերցնել՝ ասելով, որ դա խաղաղություն չէ, այլ տարրական կապիտուլ յացիա, իսկ իրենց խաղաղությունը նոր անվտանգային համակարգի, նոր անվտանգային ճարտարապետության ստեղծումն է։ Ոչ թե խաղաղություն է հաստատվում, հետո դրա հիման վրա անվտանգություն, այլ անվտանգությունն է բերում խաղաղության։ Այնինչ, իշխանության կոնցեպտը սա է՝ խաղաղություն, հետո՝ անվտանգություն։ Խաղաղություն են մուրում, կապիտուլ յացիա ստորագրում և դրա հիման վրա փորձում ստեղծել անվտանգային նոր համակարգ։ Եթե մուրում ես խաղաղություն կապիտուլ յացիա ստորագրելուց, դրանից հետո անվտանգություն չի լինում։ Դրանից հետո մեկ կամ երկու մարդու ցանկությամբ կարող են կրակել կամ չկրակել, կարող է հրադադար լինել կամ չլինել, կարող են անունը դնել խաղաղություն կամ էլ ցանկացած բան։

Ընդդիմության կոնցեպտը, ընդդեմ նիկոլական խաղաղության, պետք է լինի ամուր, անվտանգային նոր ճարտարապետությունը՝ հիմնված լուրջ դիվանագիտության, դաշնակիցներ և գործընկերներ ձեռք բերելու, ուժեղ բանակի վրա, որը նույնպես պետք է հիմնված լինի ուժեղ դիվանագիտության և սեփական տնտեսության վրա։ Սրանք բոլորը շաղկապված են։ Եվ, բնականաբար, խաղաղություն, որը պետք է հիմնված լինի երկրի ներսում մոնոլիտ, այլ ոչ թե իրար ատող հասարակության վրա, մի մասը լինի բացառապես կապիտուլ յանտ, մյուս մասը լինի, ասենք, «ոչ մի թիզական»։ Ամեն ինչ պետք է լինի ռացիոնալիզմի հիման վրա, ազգը պետք է ունենա առնվազն երկու-երեք ազգային գաղափար։ Ընդդիմությունը՝ և՛ հավաքական, և՛ մաս-մաս, այս հարցն առաջ է քաշում։ Ամեն մեկն ունի նաև սեփական հաղթաթղթերը։ Յուրաքանչյուրն ունի իր ընտրազանգվածը, որի վրա աշխատում է։ Օրինակ՝ «Հայաստան» դաշինքի ընտրազանգվածն արմատական տրամադրված զանգվածն է, որը հույս ունի՝ նոր իշխանությունը՝ ի դեմս դաշինքի և նրա առաջնորդի, գալով իշխանության, անպատիժ չի թողնելու բոլոր այն քայլերը, որոնք կատարել է այս իշխանությունը։ Ռոբերտ Քոչարյանի ելույթներում բավականին հաճախ է հնչում այդ խոստումը, որ ոչ մի բան անպատիժ չի մնալու, ընդ որում՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, հասարակությունը նման հույսեր ունի ու հավատում է, որ նա կարող է դա անել։ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ «Ուժեղ Հայաստանի» պարագայում շեշտը նախ և առաջ դրվում է սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի վրա, որովհետև Կարապետյանի կերպարի, անցած ճանապարհի հետ էլ է դա ուղղակիորեն շաղկապվում։ Բոլորը գիտեն՝ եթե նա դա ասում է, ուրեմն կարող է անել, ռեսուրսների պակաս չի լինելու։ Նա նաև առաջ է տանում անվտանգային համակարգ ունենալու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով իր կապերը գրեթե բոլոր համաշխարհային ուժային կենտրոնների հետ։ Պատահական չէ, որ իր շրջապատում այսօր տեսնում ենք ոչ միայն կամ ոչ թե այդքան ռուսական ֆիգուրներ, որքան արևմտյան հայտնի և՛ լոբբիստական, և՛ իրավական, և՛ ռազմական գործիչներ։ Նա ցույց է տալիս իր արտաքին կապերի ամբողջ պալիտրան, աշխարհագրությունը։ Այն պատկերացումները, որ նա միայն ռուսական դաշտի հետ է կապված, առնվազն պրիմիտիվ մտածելակերպ է։ Գագիկ Ծառուկյանը շատ հստակ պատկերացնում է իր ընտրազանգվածը՝ լինի դա մարզերում, թե համայնքային կենտրոններում, և փորձում է շատ թիրախային աշխատել ընտրողների հետ։ Գիտի՝ ուր է գնում, որտեղ է իր ընտրազանգվածը, մնում է միայն արձանագրել այդ հնարավոր ձայներն իր օգտին, հիշեցնել իր մասին։ Առաջին օրերին ինձ մոտ տպավորություն էր, որ երբ նա ինչոր տեղ այցելում է, ինչ-որ մեսիջներ տալիս, շատ լավ գիտի իր ընտրողին, և աշխատում է հենց այդ ընտրողի վրա։ «Միասնության թևերը» փորձում է իր համար էքսկլ յուզիվ համարվող լիբերալ, մի քիչ ազատական երիտասարդությունից բացի, նաև որոշակի այլ ձայների վրա աշխատել։ Կարծում եմ՝ էլի թիրախային են աշխատում, նաև որոշ մարզերում ունեն կառույցներ, որտեղ ունեն այս կամ այն չափի կապեր»,-նկատում է քաղաքագետը։

Հիշեցնում է՝ քարոզարշավը դեռ նոր է թափ հավաքում։ «Քարոզարշավի կեսերին այն գյուղերում, համայնքներում, մարզերում, որտեղ համարվում է, որ վախի մթնոլորտի կամ անտեղյակության ազդեցության տակ միայն Նիկոլ Նիկոլ Փաշինյանին են «ճանաչում», իրավիճակը փոխվելու է, սառույցը կոտրվելու է, վախի մթնոլորտը «հալվելու» է։ Քարոզարշավի երկրորդ մասը շատ ավելի անբարենպաստ պայմաններում է անցնելու իշխանության համար, մոտավորապես այնպես, ինչպես հիմա Երևանում է անցնում»։

Զրույցի ավարտին անդրադառնում ենք ընտրություններին մասնակցելու անհրաժեշտությանը։ «Սոցիոլոգիական այն հարցումները, որոնք հրապարակվել են և ներքին օգտագործման համար են, ցույց են տալիս, որ ընտրողները, կարծես թե, բավականին լուրջ հետաքրքրություն ունեն այս ընտրությունների հանդեպ։ Առնվազն բոլոր սոցհարցումներով մարդկանց 55 տոկոսը նպատակ ունի անպայման մասնակցել ընտրություններին, իսկ հինգ տոկոսից ավելին՝ ավելի շուտ նպատակ ունի մասնակցելու ընտրություններին։ Եթե ինչ-որ քաղաքական ուժի էլեկտորալ ռեյտինգը հարցումների արդյունքում շատ բարձր է, շատ ավելի կարևոր է, որ մարդիկ մասնակցեն ընտրություններին։ Այսինքն՝ քո էլեկտորալ ռեյտինգը կարող է բարձր լինել, բայց մարդիկ տարբեր պատճառներով՝ իրենց անպատասխանատվության, ալարկոտության, «ամեն ինչը որոշված է» պատճառաբանությամբ, չգնան ընտրության։ Մինչդեռ բոլոր սոցիոլոգները, քաղաքական վերլուծաբաններն ասում են, որ իշխանությունը սովորաբար ունի գուցե ոչ շատ մեծաթիվ, բայց կարգապահ և շատ վերահսկելի ընտրազանգված, որին տանում են ընտրության մեքենաներով, վարչական ռեսուրսով, որոնց պարտադրում են, որ գնան ընտրատեղամաս, այսինքն՝ իշխանության ընտրազանգվածի մասնակցությունը բավականին բարձր է, բայց այդ ընտրազանգվածը բավականին սահմանափակ է և բավարար չէ, որ իշխանությունը կարողանա բացարձակ հաղթանակ գրանցել ընտրություններում։ Նա կարող է հավաքել, ասենք՝ 25, 30 տոկոս ձայն, բայց ոչ ավելի։ Եթե մասնակցության քանակը բարձր է, ապա այդ 25-30 տոկոսը նվազում, դառնում է, ասենք՝ 20 տոկոս ընդհանուր մեծ մասնակցության պարագայում։ Եթե մասնակցությունը մեծ է, իշխանության՝ վերարտադրվելու շանսերը շատ փոքրանում են: Եթե, օրինակ՝ մասնակցությունը մոտ 60 տոկոս լինի, 1,5 միլիոն մարդ մասնակցի ընտրություններին, իշխանությունը որևէ շանս չի ունենա նույնիսկ իր կարգապահ, հստակ ընտրազանգվածով մրցունակ լինել։ Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Դա օրենքն է ասում, ոչ թե ես։ Բարձր մասնակցության դեպքում ընտրողները «կկոտրեն» իշխանության շանսերը»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia