Yerevan, 12.October.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչո՞ւ է այդքան կարևոր յոդը

BLOG

Վրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Յոդը մեր օրգանիզմի հիմնական հանքանյութն է, բայց, այնուամենայնիվ, համաձայն անցկացված հետազոտությունների արդյունքների՝ հենց դա ամենաշատը չի հերիքում մարդկանց։ Ընդ որում, սա համաշխարհային միտու է։ Բանն այն է, որ մարդկային օրգանիզմն ինքնուրույնաբար ի վիճակի չէ յոդ սինթեզել։ Այն մենք կարող են ստանալ միայն սննդամթերքի միջոցով։ Յոդի անբավարարության խնդիրը դժվար լուծելի է, քանի որ սննդի մեջ այն առկա է շատ քիչ քանակությամբ, եթե հաշվի չառնենք, ասենք, յոդացված աղի մասնագիտացված արտադրությունը։ Իսկ ընդհանուր առմամբ յոդի մեծ մասը գտնվում է օվկիանոսում, իսկ ավելի կոնկրետ՝ ջրիմուռների մեջ։ 

Ինչպես նշեցինք, յոդը մարդկային օրգանիզմի կարևորագույն հանքանյութն է, որը ներծծվում է աղեստամոքսային տրակտ և ընկնում արյան հոսքի մեջ։ Այդ կերպով յոդը հասնում է վահանաձև գեղձին, որտեղ էլ և պահվում է, որպեսզի վերջինս հորմոններ արտադրի։ Յոդի նորմալ մակարդակն օգնում է այրել ճարպերը, ինչպես նաև կանխարգելում է վահանաձև գեղձի հետ կապված հիվանդությունները։

Յոդի օգտակար հատկությունները

Շատ կարևոր է օրգանիզմում ունենալ յոդի բավարար մակարդակ, որպեսզի պահպանվի վահանաձև գեղձի հորմոնների և թիրոքսինի հավասարակշռությունը, ինչն էլ կօգնի խուսափել զոբից և հիպերթիրեոզի առաջացումից։ Յոդը նպաստում է ճիշտ նյութափոխանակությանը, նյարդային համակարգի նորմալ կենսագործունեությանը, երեխաների աճին, և այլն։ Այն խիստ կարևոր է ածխաջրերը և խոլեստերինը սինթեզելու գործում։ Յոդը նաև օրգանիզմին էներգիայով է ապահովում, մեծ նշանակություն ունի մեր բջիջների առողջության համար և այրում է ավելորդ ճարպերը։ Յոդի ներգործության հաշվին մեր եղունգները, մազերը և ատամներն առողջ ու ամուր են լինում։ Եթե խոսենք յոդի արտաքին գործածության մասին, ապա այն մենք օգտագործում ենք վերքերը մշակելիս ախտահանելու նպատակով։ Օրգանիզմում յոդի դեֆիցիտի սիմպտոմները Եթե մեր օրգանիզմում յոդի մակարդակը նորմայից ցածր է, ապա մենք կարող ենք նկատել հետևյալ սիմպտոմները՝

1. Զոբի առաջացում 
2. Հիպոթիրեոզ 
3. Անընդհատ ցրտի զգացողություն, դող 
4. Հոգնածություն, հոդացավեր 
5. Անքնություն 
6. Մաշկի չորություն 
7. Փորկապություն 
8. Ֆիզիկական և մտավոր թերզարգացածություն։

Ո՞ր մթերքների մեջ կա յոդ Ձկներ և ծովամթերք-
Ծովն այն բնական պահեստն է, ուր յոդ է պահվում։ Խորհուրդ է տրվում շաբաթական ոչ պակաս, քան 3 անգամ, ձուկ և այլևայլ ծովամթերք օգտագործել։ Դրանք պարունակում են В խմբի վիտամիններ, A, D, E վիտամիններ և օմեգա-3 ճարպաթթուներ։ Բանջարեղեն- Մենք դեռևս սովոր չենք ջրիմուռները բանջարեղեն համարել, սակայն այն յոդի զարմանալի աղբյուր է։ Յոդով են հարուստ նաև սոխը, բազուկը, բազուկի տերևները, սպանախը, վարունգը, կանաչ լոբին, սխտորը։ Պանիրներ-

Պանրի որոշ տեսակներ նույնպես շատ օգտակար կարող են լինել օրգանիզմը յոդով ապահովելու հարցում։ Օրինակ՝ եթե վերցնենք
«Չեդդեր» պանիրը, ապա նրա 100 գրամի մեջ պարունակվում է 39 մլ/գ յոդ։ Հացաբույսեր- Մեր սննդի մեջ օգտագործվող տարբեր հացաբույսեր՝ բրինձը, ցորենը, գարին, նույնպես հարուստ են յոդով։ Օրինակ՝ 100 գ եգիպտացորենի ալյուրի մեջ կա 80 մլ/գ յոդ։ Եվ վերջում նշենք, որ յոդի լրացուցիչ քանակություն ձեռք բերելու անհրաժեշտության մասին մեզ պետք է խորհուրդ տա բժիշկը։ Այսինքն՝ ինքնաբուժությամբ երբեք զբաղվել չի կարելի, որովհետև յոդի ավելցուկը նույնպես խնդիրներ կարող է առաջացնել։ Բացի դրանից, որոշ դեղամիջոցներ չի կարելի յոդի հետ զուգահեռ ընդունել։ Այդ դեղամիջոցների թվին են պատկանում զանազան հոգեմետ դեղեր։ Այդ իսկ պատճառով էլ խնդիրների դեպքում միշտ դիմեք բժշկի։ Բայց ամեն դեպքում՝ բանջարեղենային, մրգային և հացաբույսերի առկայությամբ հավասարակշռված սնունդը միշտ էլ օգտակար է մեր առողջության համար։

The October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of scheduleEIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of schedule