Վթար «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մոտակայքում
SOCIETYՓետրվարի 17-ին, ժամը 19.46-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նոր-Արեշի 50-րդ եւ 11-րդ փողոցների խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 34 DM 885 պ/հ (վարորդ` Գ. Հ.) եւ «Opel Astra G» մակնիշի 35 PS 827 պ/հ (վարորդ` Լ. Ե., ծնվ. 1974 թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ 2106»-ի վարորդը դուրս է բերվել տեղի ուժերով եւ հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



