Օբամեյանգը կմասնակցի հանդիպմանը. Տուխել
SPORTՊիեր-Էմերիկ Օբամեյանգը կխաղա «Պորտու» -ի դեմ:
Այս մասին ասել է դորտմունդյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
Եվրոպայի լիգայի առաջնության 1/16 եզրափակիչ խաղում, որը տեղի կունենա փետրվարի 18-ին, Դորտմունդի «Բորուսիա»-ն կհանդիպի պորտուգալական «Պորտու» թիմի հետ:
«Երեկ Օբամեյանգը մարզվում էր առանց որևէ խնդիրների և կմասնակցի Պորտու»-ի դեմ հանդիպմանը, եթե այս օրերին մարզումների ընթացքում նրան անհանգստացնող ոչ մի բան չլինի: Բայց և այնպես, 3 ֆուտբոլիստներ վարակվել են: Ռոման Վայդենֆելերը, Իլկայ Գյունդողանը և Նուրի Շահինը հավանաբար չեն մասնակցի այսօրվա մարզմանը: Վերջին 3 ֆուտբոլիստների մասնակցությունը վաղվա հանդիպմանը խիստ կասկ ածի տակ է դրված և հավանաբար նրանք չեն մասնակցի «Պորտու» -ի դեմ խաղին»,- ասաց Տուխելը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



