Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեր ունեցած տեղեկություններով՝ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի նյարդային և կտրուկ վարքագիծը պայմանավորված է մի շարք լուրջ գործոններով։ Նախ՝ իշխանության ներսում պարբերաբար անցկացվող հարցումների արդյունքները, ըստ աղբյուրների, նրա համար գնալով ավելի մտահոգիչ պատկեր են արձանագրում։ Բացի այդ, անկախ կազմակերպությունների իրականացրած ուսումնասիրություններն ու մոնիթորինգները ևս իշխանությունների համար ցանկալի արդյունքներ չեն ցույց տալիս։ Մասնավորապես, «Նախընտրական զարգացումների մոնիտորինգ» քաղաքացիական նախաձեռնության վերջին ուսումնասիրությամբ՝ քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում ամենաբարձր անձնական հակառեյտինգը գրանցել է հենց Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի անձնական վարկանիշները աճի միտում են ցուցաբերել։
Past.am-ի տեղեկություններով՝ իշխանության ղեկավարին լրջորեն անհանգստացնում է նաև ընդդիմադիր դաշտում նկատվող փոփոխված մթնոլորտը։ Ըստ աղբյուրների՝ հիմնական ընդդիմադիր ուժերն այլևս հրապարակային հակադրությունների մեջ չեն մտնում միմյանց հետ և առանձին-առանձին կենտրոնացած են իշխանությունների հասցեին քննադատությունները խորացնելու վրա՝ շարունակաբար հարվածելով Փաշինյանի առանց այդ էլ թուլացած վարկանիշին։ Միևնույն ժամանակ, իշխանության հետ ասոցացվող քաղաքական ուժերը չեն կարողանում ապահովել նույնիսկ նվազագույն քաղաքական ակտիվություն կամ աջակցություն։
Մյուս կարևոր խնդիրը վերաբերում է նախընտրական հանդիպումների և հավաքների մարդաշատությանը։ Չնայած վարչական ռեսուրսների ակտիվ կիրառմանը և տարբեր խմբերի ներգրավման փորձերին, իշխանության կազմակերպած միջոցառումներում, ըստ մեր աղբյուրների, այդպես էլ չի հաջողվում ապահովել ակնկալվող մասնակցություն։ Ներկաների զգալի մասը կազմում են պետական համակարգի աշխատակիցներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ կամ իշխանության ակտիվ կողմնակիցները։
Աղբյուրների փոխանցմամբ՝ ստեղծված իրավիճակի ֆոնին Նիկոլ Փաշինյանը ոչ միայն շարունակում է ընդդիմախոսների հասցեին կոշտ և վիրավորական արտահայտություններ հնչեցնել, այլև փակ հանդիպումների ժամանակ խիստ դժգոհություն է հայտնում ՔՊ պատասխանատուներից՝ նրանց մեղադրելով հանրային աջակցություն և մարդաշատություն ապահովելու անկարողության մեջ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ՝ այստեղ



