Yerevan, 04.July.2026,
00
:
00
BREAKING


Պաշտպանն անդրադարձել է կին առաջնորդների առջև ծառացած մարտահրավերներին

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 16-ին մասնակցել է «Երիտասարդ կանանց առաջնորդության դպրոց» ծրագրի շրջանակում կազմակերպված կանանց իրավունքներին նվիրված «Ֆեմինիստական աշխատարան» քննարկմանը՝ հանդես գալով հիմնական ելույթով։Ամասիա համայնքում անցկացված միջոցառման նպատակն էր խթանել գյուղական համայնքներում ապրող աղջիկների քաղաքական և հասարակական մասնակցությունը՝ հոգեբանական դիմակայության զարգացման, առաջնորդական կարողությունների ձևավորման և համայնքային նախաձեռնությունների իրականացման միջոցով։

Քննարկմանը մասնակցել են Շիրակի մարզից երիտասարդ աղջիկներ։

Իր ելույթում Պաշտպանն անդրադարձել է առաջնորդության գաղափարին, կին առաջնորդների առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման հարցերին։

«Առաջնորդությունը պաշտոն կամ տիտղոս չէ, այլ կենսակերպ է՝ մարդկանց համախմբելու, ոգեշնչելու՝ հանրային կյանքում որևէ դրական փոփոխությունների հասնելու ընդհանուր նպատակի շուրջ։ Այսօր կանանց առաջնորդությունը շատ ավելի մարտահրավերային է, քան տղամարդկանցը․ կանայք հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի։ Սակայն եթե ընտրել եք փոփոխություններ իրականացնելու ճանապարհը, երբեք չպետք է ընկճվել այդ մարտահրավերներից»,- նշել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանը կարևորել է հատկապես մարզային բնակավայրերում աղջիկների և կանանց իրավունքներին վերաբերող հարցերի հասցեագրումը, այդ թեմաների շուրջ բաց և շարունակական քննարկումների կազմակերպումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ աղջիկների և կանանց իրավունքների պաշտպանությունը արտոնությունների մասին չէ, այլ հավասար հնարավորությունների․ յուրաքանչյուր մարդ՝ անկախ որևէ հանգամանքից, պետք է ունենա իրեն վերաբերող որոշումներ կայացնելու և սեփական ներուժն իրացնելու հնարավորություն։

Անդրադառնալով կրթության և տնտեսական հնարավորությունների փոխկապվածությանը՝ Պաշտպանը նշել է, որ որակյալ կրթությունը կարևոր նախադրյալ է անձի հետագա տնտեսական ինքնուրույնության և հնարավորությունների ընդլայնման համար։

Քննարկման ընթացքում շեշտադրվել է նաև տղամարդկանց դերակատարությունը աղջիկների իրավունքների իրացման պատշաճ հնարավորություններ ստեղծելու, աղջիկների զարգացման, ընտրության ազատության և որոշումների կայացման հնարավորությունների խթանման հարցում։ Առաջնորդության տեսանկյունից Պաշտպանը կարևորել է վճռականության, հաստատակամության, արդարամտության, էմոցիոնալ ինտելեկտի, մարդկանց լսելու, ինքնաբավության, ինքնավերահսկողության, անընդհատ զարգացման, պատասխանատվության հատկանիշները և անհատական ու հանրային նպատակների միջև հավասարակշռություն գտնելու հնարավորությունների ձևավորումը։

Ամփոփելով իր խոսքը՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ կյանքի ամենալուրջ դժվարությունները հաճախ բացահայտում են կյանքի ամենամեծ հնարավորությունները։

«Մենք ինքներս պետք է դառնանք այն փոփոխությունը, որն ուզում ենք տեսնել` ձերբազատվելով այն մտայնությունից, որ որևէ մեկը կարող է մեր փոխարեն այդ փոփոխություններն իրականացնել։ Ամենաչնչին քայլն անգամ ամենահամարձակ մտադրությունից վստահաբար ավելին է»,- ընդգծել է Պաշտպանը։

Հետևեք մեզ՝ այստեղ

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026